Ապրիլ 26, 2024
4177 դիտում

Ազատ Հովհաննիսյանը մարտի 10-ին մենամարտելու է Ռոննի Ռիոսի դեմ


Լուսանկարը` boxing247.com


WBC Continental Americas գոտու հաղթող բռնցքամարտիկ Ազատ Հովհաննիսյանը մարտի 10-ին մենամարտելու է Ռոննի Ռիոսի դեմ: Բռնցքամարտիկները 10 ռաունդանոց մենամարտ անցկացնելու համաձայնություն են ձեռք բերել:

WBC Continental Americas գոտին Հովհաննիսյանը 2017-ի սեպտեմբերին է նվաճել: Նա մեքսիկացի Սերխիո Ֆրիասի դեմ մենամարտում կոտրված ձեռքով է առավելության հասել:

Մարտի 10-ին հայ բռնցքմաարտիկն անցկացնելու է գոտու պաշտպանությունը: Եթե նա կարողանա Ռիոսին հաղթել, վարկանշային աղյուսակում կառաջադիմի ու նոր տիտղոսների համար գոտեմարտելու հնարավորություն կստանա:

Հովհաննիսյանի համար դա 16-րդ հանդիպումն է լինելու, նա 13 հաղթանակ ու 2 պարտություն ունի գրանցած: Ռիոսն ավելի փորձառու է, նա 31 մենամարտերում միայն 2 անգամ է զիջել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին