Ապրիլ 20, 2024
7162 դիտում

Վահե Բադալյանը «Ստրանջայի» մրցաշարում հաղթանակ է տարել


Լուսանկարը` Մեդիամաքս


Սոֆիայում երեկ երեկոյան տեղի են ունեցել «Ստրանջայի» 69-րդ միջազգային մրցաշարի մեկնարկային տուրի մենամարտերը:

Հայաստանի հավաքականից ելույթ է ունեցել մինչեւ 52 կգ քաշային Վահե Բադալյանը: Հայ բռնցքամարտիկը 5:0 հաշվով առավելության է հասել Չինաստանի ներկայացուցիչ Գուո Ժանգի նկատմամբ: Բադալյանը քառորդ եզրափակչի հանդիպումը կանցկացնի փետրվարի 23-ին:

Այսօր ռինգ են դուրս գալու երկու հայ բռնցքամարտիկ: Ժիրայր Սարգսյանն (56 կգ) ուժերն է չափելու Խոսե Կուիլյեսի (Իսպանիա), իսկ Գուրգեն Հովհաննիսյանը (+91 կգ)՝ Ալեքսանդր Գեորգիեւի (Բուլղարիա) հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին