Ապրիլ 16, 2024
15873 դիտում

Հովհաննես Բաչկով. Ուրախ եմ, որ գնահատվել եմ աշխատանքիս համար


Լուսանկարը` Photolure


Հայաստանի 2017 թվականի լավագույն մարզիկների տասնյակում այս անգամ ընդգրկվել են Հենրիխ Մխիթարյանը, Արթուր Ալեքսանյանը, Լեւոն Արոնյանը, Գրիգոր Մխիթարյանը, Մաքսիմ Մանուկյանը, Հովհաննես Բաչկովը, Սիմոն Մարտիրոսյանը, Էդգար Ստեփանյանը, Արթուր Թովմասյանը եւ Տիգրան Կիրակոսյանը:

Երեկ մարզիկները, Լեւոն Արոնյանից (մասնակցում է արագ ու բլից շախմատի ԱԱ-ին) ու Հենրիխ Մխիթարյանից (Անգլիայի առաջնությունը շարունակվում է) բացի ստացել են իրենց պարգեւները:

Լրագրողների հետ իրենց զգացողություններով կիսվել են Եվրոպայի չեմպիոն ու ԱԱ-ի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովն ու Աշխարհի չեմպիոն ու ԵԱ-ի 2-րդ մրցանակակիր Գրիգոր Մխիթարյանը: Նրանք նաեւ փոքր գաղտնիք են բացահայտել՝ պարզվում է մարզիկները զարմիկներ են:

Հովհաննես Բաչկով

Երկուսիս համար էլ մեծ պատիվ է տասնյակում լինել: Ուրախ ենք ու ոգեւորված, որ գնահատվել ենք տարվա ընթացքում մեր կատարած աշխատանքի համար:

Դեռ սիրողական բռնցքամարտում շատ անելիքներ ունեմ, ուզում եմ Աշխարհի ու Օլիմպիական ոսկին նվաճել, հետո նոր կմտածեմ պրոֆեսիոնալ ռինգ տեղափոխվելու մասին:

Գրիգոր Մխիթարյան

Ինձ համար էլ մեծ պատիվ է տասնյակում լինել: Ես ու Հովհաննեսը միշտ իրար ոգեւորում ենք, պարտություններից հետո էլ քաջալերույմ, որ առաջ շարժվենք: Ինձ համար երազանք է եղել, որ մի օր եղբորս հետ տասնյակում լինեմ:

Շնորհակալ ենք մարդկանց մեզ SMS քվեարկության ժամանակ աջակցելու համար, այլապես այստեղ չէինք լինի, դա պարտավորեցնում է նոր բարձունքների հասնել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին