Ապրիլ 25, 2024
1137 դիտում

Մարոկկոյին հավատ ներշնչած Ռեգրագին. Նրա թիմն ԱԱ-ում պատմություն է կերտում


Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters


Մարոկկոյի հավաքականն Աշխարհի առաջնության գլխավոր անակնկալներից էր: Այս թիմը բավական բարդ խմբում էր հայտնվել՝ ԱԱ-2018-ի արծաթե ու բրոնզե մեդալակիրներ Խորվաթիայի եւ Բելգիայի հետ: Հենց այս երկուսն էլ համարվում էին գլխավոր ֆավորիտները:


Մարոկկոյի յուրահատկություններից մեկն ուժեղ պաշտպանությունն է: Խմբում նրանք միայն մեկ գոլ ընդունեցին, երեկվա խաղում՝ Կանադայից: Մինչ այդ 0:0 հաշվով են ավարտել Խորվաթիայի դեմ հանդիպումն ու 2 անպատասխան գնդակ ուղարկել Բելգիայի դարպասը:

Լուսանկարը` Reuters


Այս հավաքականը 2-րդ անգամն է կարողանում դուրս գալ Աշխարհի առաջնության խմբային փուլից: Առաջինը եղել է 1986 թվականին, որի ժամանակ Մարոկկոն դարձել էր աֆրիկյան առաջին հավաքականը, որը հասել էր նման հաջողության: Արժե նշել, որ արաբական երկրների այլ թիմեր երբեք փլեյ-օֆֆում չեն խաղացել:

Լուսանկարը` Reuters


«Մենք ցանկանում էինք մտնել պատմության մեջ ու արեցինք դա: Անսահման ուրախ ենք ու շնորհավորում ենք մեր բոլոր երկրպագուներին: Մարոկկոյի հավաքականը հերթական անգամ ապացուցեց աֆրիկյան ընտրանիների ուժը»,-հայտարարել է հավաքականի գլխավոր մարզիչ Վալիդ Ռեգրագին:

Բնականաբար, հաջողության գլխավոր գրավականը հենց Ռեգրագին է: Նա թիմի ղեկը ստանձնել է Մունդիալից ընդամենը երկու ամիս առաջ, բայց արդեն իսկ դարձել է պատմության հեղինակ:

Լուսանկարը` Reuters


Ընդամենը 47 տարեկան է եւ համարվում է Աֆրիկայի ամենահեռանկարային մարզիչներից մեկը: «Մարոկկացի Գվարդիոլա» մականունը կրող Վալիդը ծնվել է Ֆրանսիայում ու որպես ֆուտբոլիստ հանդես է եկել այնտեղ: Չնայած Ֆրանսիայի քաղաքացիությանը՝ ընտրել է իր երկրի ընտրանին ու 2001-09 թվականներին ներկայացրել Մարոկկոն:

Ավարտելով կարիերան՝ սկսել է աշխատել որպես մարզչի օգնական ու 2012-ին ընդգրկվել հավաքականի մարզչական շտաբում: Ապա գործունեություն է ծավալել ակումբային ֆուտբոլում ու կամաց-կամաց հաջողությունների հասել:

Լուսանկարը` Reuters


Ամենամեծ նվաճմանը հասել է վերջերս, երբ «Վիդադ»-ի հետ դարձել է Աֆրիկայի Չեմպիոնների լիգայի հաղթող:    

Ռեգրագին սեպտեմբերին նշանակվեց Մարոկկոյի գլխավոր մարզիչ, այն բանից հետո, երբ այդ երկրի ֆեդերացիան որոշեց դադարեցնել համագործակցությունը Վահիդ Հալիլհոջիչայի հետ:

Լուսանկարը` Reuters


Այս լուրը երկրպագուների կողմից շատ մեծ ոգեւորությամբ է ընդունվել, ովքեր հավատում էին, որ իրենց հայրենակիցը կարողանալու է առաջնորդել Առյուծներին:

«ԱԱ-ում մենք պայքարելու եւ ուրախացնելու ենք ձեզ»,-այսպես էր արտահայտվել Ռեգրագին առաջին ասուլիսի ժամանակ:

Նոր մարզիչը հավաքական վերադարձրեց այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսիք «Չելսի»-ի կիսապաշտպան Հաքիմ Զիեշն ու «Բավարիա»-ից՝ Նուսայիր Մազրաուին, ովքեր նախորդ մարզչի օրոք սկսել էին տեղ չգտնել կազմում:

Լուսանկարը` Reuters


Ընդհանրապես, Մարոկկոյի թիմում ընդգրկված են բավական ուժեղ խաղացողներ, ովքեր հանդես են գալիս եվրոպական բարձրակարգ թիմերի կազմերում: Իրենց ընտրանուն դեպի հաղթանակ են տանում Աշրաֆ Հաքիմին (ՊՍԺ), Յասին Բոնուն («Սեւիլիա»), Նայեֆ Ագերդը («Վեսթ Հեմ») եւ այլ խաղացողներ:

Այս տղաներին նոր մարզիչը ներարկել է հաղթանակի ձգտելու մեծ ցանկությունը: Նրանք կազմակերպում են եզրային գրոհներ, շատ հարվածներ են հասցնում մրցակցի դարպասին, կարողանում են թվային առավելության հասնել եւ օգտագործել իրենց կազմում ընդգրկված առաջատարների անհատական որակներն ու տեխնիկան:

Լուսանկարը` Reuters


«Առյուծներն» օգտվում են ցանկացած հնարավորությունից, որպեսզի անցնեն հակահարձակման, որին միանում են գրեթե ողջ թիմով:

Նշվում է, որ Ռեգրագին խիստ մարզիչ է, բայց կարողանում է լեզու գտնել ֆուտբոլիստների հետ ու այնպես անել, որ թիմում հանգիստ ու ընկերական մթնոլորտ լինի:   

Լուսանկարը` Reuters


«Միգուցե ես երիտասարդ մարզիչ եմ ու շատերի համեմատ մեծ փորձ չունեմ: Փոխարենը գիտեմ, թե հանուն ինչի եմ պայքարում եւ դա փոխանցում եմ տղաներին: Մարոկկոն արժանի է հաղթանակի ուրախության, ԱԱ-ում մեր նպատակը այդ ուրախությունն ու ցնծությունը երկար պահելն է»,-ասել է նա:

Չնայած հաջողությանը՝ Ռեգրագին գտնում է, որ դրանով բավարարվել պետք չէ: Իր թիմը եւս, զգալով հաղթանակի համը, ցանկանում է շարունակել պատմություն կերտել:

Լուսանկարը` Reuters


Իսկ դրան հասնելու համար նրանք դեկտեմբերի 6-ին պետք է պայքար մղեն Իսպանիայի հավաքականի հետ:

Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին