Ապրիլ 20, 2024
1302 դիտում

Չափազանց անհաջողակ Մարկո Ռոյսն ու վնասվածքի պատճառով ԱԱ չմեկնած մյուս խաղացողները


Լուսանկարը` eurosport.com

Լուսանկարը` bvbbuzz.com

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` bavarianfootballworks.com

Լուսանկարը` madeinfoot.ouest-france.fr

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` eurosport.com

Լուսանկարը` weaintgotnohistory.sbnation.com

Լուսանկարը` teamtalk.com

Լուսանկարը` skysports.com

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` weaintgotnohistory.sbnation.com

Լուսանկարը` skysports.com

Լուսանկարը` getfootballnewsfrance.fr

Լուսանկարը` beinsports.com

Լուսանկարը` madeinfoot.ouest-france.fr

Լուսանկարը` eurosport.com

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` bvbbuzz.com

Լուսանկարը` eurosport.com

Լուսանկարը` astamfordbridgetoofar.com

Լուսանկարը` skysports.com

Լուսանկարը` bavarianfootballworks.com

Լուսանկարը` skysports.com


Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը տոն է բոլոր մասնակիցների ու երկրպագուների համար: 4 տարի շարունակ բոլորն անհամբերությամբ սպասում են իմանալու Աշխարհի նոր չեմպիոնի անունը: 22-րդ Մունդիալն էլ բացառություն չէ, մանավանդ, որ այս առաջնությունը շատ առումներով է տարբերվելու:

Այս անգամ անդրադառնալու ենք այն դժբախտ խաղացողներին, ովքեր վնասվածքի պատճառով չեն կարողանա հանդես գալ կարեւոր մրցաշարում: Կատարում կայանալիք առաջնությունը թոփ մակարդակի շատ ֆուտբոլիստներ են բաց թողնելու:

Մարկո Ռոյս (Գերմանիա)

Ֆուտբոլային խոշոր միջազգային մրցաշարերի ամենամեծ անհաջողակը հենց Ռոյսն է: «Բորուսիայի» կիսապաշտպանն այս անգամ Մունդիալը բաց է թողնելու կոճի կապանների վնասվածքի պատճառով:

Նա Գերմանիայի հավաքականում կայուն ելույթներ է ունենում 2011 թվականից ու այդ ընթացում վնասվածքների պատճառով չի կարողացել մասնակցել 2016-ի եւ 2021-ի ԵԱ-ներին, 2014-ի ԱԱ-ին եւ 2017-ի Կոնֆերենցիաների Գավաթին:

Լուսանկարը` bvbbuzz.com


Ռոյսը հանդես է եկել միայն 2012-ի Եվրոպայի առաջնությունում, երբ Գերմանիան 3-րդ տեղն է զբաղեցրել: Նա չի եղել թիմի հետ չեմպիոնական ԱԱ-ի ժամանակ ու զրկվել է ոսկե մեդալից:

Գերմանիան E խմբում պայքարելու է Իսպանիայի, Կոստա Ռիկայի եւ Ճապոնիայի հետ:

Տիմո Վերներ (Գերմանիա)

Գերմանիան կորցրել է եւս մեկ կարեւոր ֆուտբոլիստի: «Լայպցիգ»-ի հարձակվողը վնասվածք է ստացել Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում Դոնեցկի «Շախտյոր»-ի հետ դիմակայությունում:

Նոյեմբերի 3-ին գերմանական ակումբի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Վերները չի կարողանա մեկնել Կատար: Հարձակվողը Գերմանիայի հավաքականում է 2017 թվականից ու հիմնական կազմի խաղացողներից է: Նա գոլ է խփում համարյա ամեն 2-րդ խաղում՝ 55 հանդիպումներում 24 գոլ է գրանցել իր հաշվին:

Մասնակցել է 2017-ի Կոնֆերենցիաների Գավաթին, 2018-ի ԱԱ-ին ու 2020-ի ԵԱ-ին:

Լուսանկարը` bavarianfootballworks.com


Պոլ Պոգբա (Ֆրանսիա)

2018 թվականի Աշխարհի չեմպիոնը, որը հիմա հանդես է գալիս Թուրինի «Յուվենթուս»-ում, այս Մունդիալը բաց է թողնելու: Հոկտեմբերի 31-ին նրա գործակալը հայտնել է, որ խաղացողը վերականգնվելու կարիք ունի սեպտեմբերին ունեցած ծնկի վիրահատությունից հետո:

Նոյեմբերի 9-ին Ֆրանսիայի հավաքականը հայտնել է ԱԱ-ում իր հայտացուցակն, ու Պոգբան բացակայել է: Նա Ֆրանսիայի թիմ է սկսել հրավիրվել 2013 թվականից ու առաջատարներից մեկն է: Մասնակցել է 91 հանդիպման ու 11 գոլի հեղինակ դարձել:

Ֆրանսիան D խմբում է Ավստրալիայի, Դանիայի ու Թունիսի հավաքականների հետ:

Լուսանկարը` FIFA


Պրեսնել Կիմպեմբե (Ֆրանսիա)

Աշխարհի գործող չեմպիոնները եւս մեկ մեծ կորուստ ունեն: ՊՍԺ-ի պաշտպանը թիմի սկզբնական հայտացուցակում եղել է, սակայն ավելի ուշ թիմի մարզչական շտաբը հայտնել է, որ վնասվածքի պատճառով չի կարողացել մինչեւ վերջ ապաքինվել: Ավելի վաղ Կիմպեմբեն չէր կարողացել մասնակցել Չեմպիոնների Լիգայում ՊՍԺ-ի ու «Յուվենթուս»-ի միջեւ կայացած հանդիպմանը:

Կիմպեմբեն Ֆրանսիայի հավաքականում ամրապնդվել էր 2018-ի ԱԱ-ից հետո, մրցաշարում միայն մեկ հանդիպման է մասնակցել: Նրա փոխարեն հավաքական է հրավիրվել «Մոնակո»-ից Աքսել Դիսասին:

Լուսանկարը` madeinfoot.ouest-france.fr


Քրիստոֆեր Նկունու (Ֆրանսիա)

Ֆրանսիացիների 3-րդ կորուստն էլ Նկունուն է: Նոյեմբերի 16-ին Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան տեղեկացրել է, որ «Լայպցիգ»-ի հարձակվողը մարզման ժամանակ վնասել է ծունկն ու չի հասցնի ապաքինվել մինչեւ Մունդիալը:

Նա ընտրանու նորեկներից է՝ առաջին հրավերը ստացել է 2022-ին, բայց հասցրել է 8 հանդիպման մասնակցել ու 2 գոլ գրանցել:

Լուսանկարը` eurosport.com


Ն'Գոլո Կանտե (Ֆրանսիա)

Ստացվում է, որ այս առաջնությունում ամենաշատ կորուստները հենց Եռագույններն ունեն, որի կազմից բացակայելու է նաեւ Աշխարհի չեմպիոն Կանտեն: Դիդյե Դեշամը մնալու է առանց եւս մեկ կենտրոնական պաշտպանի, որը իր մեծ ներդրումն է ունեցել 4 տարի առաջ չեմպիոնական տիտղոսը նվաճելու գործում:

Կանտեն Ֆրանսիայի թիմում նորամուտը նշել է 2016 թվականին ընկերական խաղում: 2016-ին հավաքականի հետ դարձել է ԵՎՐՈ-ի արծաթե մեդալակիր, իսկ 2018-ին՝ Ռուսաստանում Աշխարհի չեմպիոն հռչակվել:

Լուսանկարը` FIFA


Բեն Չիլուել (Անգլիա)

Անգլիայի ընտրանին ԱԱ-ում հանդես կգա առանց «Չելսի»-ի պաշտպանի: Չիլուելը ծնկի վնասվածք ունի, որը ստացել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում Զագրեբի  «Դինամո»-ի հետ խաղում:

Այս մրցաշրջանում նա ակումբի կազմում 14 հանդիպման է մասնակցել, մեկ գոլ խփել ու 1 արդյունավետ փոխանցում կատարել:

Անգլիայի հավաքականում նա խաղում է 2018 թվականից, եղել է նաեւ ԵՎՐՈ-2020-ի հայտացուցակում, սակայն այդպես էլ ոչ մի հանդիպման չի մասնակցել:

Անգլիան B խմբում է Իրանի, ԱՄՆ-ի եւ Ուելսի հետ:

Լուսանկարը` weaintgotnohistory.sbnation.com


Ջովաննի Լո Չելսո (Արգենտինա)

Արգենտինայի հավաքականն առաջնությունից առաջ զրկվել է իր ամենակարեւոր կիսապաշտպաններից մեկից: Հոկտեմբերի 30-ին Իսպանիայի առաջնությունում «Վիլյառեալ»-ի խաղացողը վնասվածք է ստացել «Ատլետիկ»-ի հետ խաղում: Նա բաց է թողել իր թիմի վերջին 4 հանդիպումները, բայց միեւնույն է չի հասցրել վերականգնվել մկանային վնասվածքից:

Լո Չելսոն Արգենտինայի ընտրանու խաղացող է 2017 թվականից, 2021-ին դարձել է Ամերիկայի Գավաթի հաղթող ու Ֆինալիսիմա (հանդիպում են Եվրոպայի ու Ամերիկայի Գավաթի հաղթողները): Վերջին շրջանում նա մշտապես էր հրավիրվում հավաքական: Ֆուտբոլիստը մեկնել է 2018-ին Ռուսաստանում կայացած ԱԱ, բայց ոչ մի խաղ չի անցկացրել:

Արգենտինան C խմբում է Սաուդյան Արաբիայի, Մեքսիկայի եւ Լեհաստանի հետ:

Լուսանկարը` teamtalk.com


Ջորջինյո Վեյնալդում (Նիդերլանդներ)

Հավաքականի առաջատարը մրցաշարը բաց է թողնելու վնասվածքի պատճառով: Օգոստոսի 5-ին «Ռոման» նրան մինչեւ մրցաշրջանի ավարտը վարձակալել է ՊՍԺ-ից: Դրանից 17 օր անց իտալական ակումբի մամուլի ծառայությունը հայտնել է, որ մարզման ժամանակ աջ ոտքի ոսկորի կոտրվածք է ստացել:

Լուսանկարը` skysports.com


Արդյունքում մի քանի ամիսների ընթացքում Վեյնալդն այդպես էլ չի հասցրել վերականգնվել ու չի հայտնվել Նիդերլանդների ընտրանու հայտացուցակում: Այս առաջնությունը կարող էր նրա համար երկրորդը լինել, առաջին անգամ խաղացել է 2014-ին Բրազիլիայում, մասնակցել է նաեւ 2020-ի ԵԱ-ին:

Նիդերլանդները A խմբում են Կատարի, Էկվադորի ու Սենեգալի թիմեր հետ:  

Դիոգու Ժոտա (Պորտուգալիա)

Առանց կորուստների չի նաեւ Պորտուգալիայի հավաքականը: Հոկտեմբերի 16-ին Անգլիայի առաջնությունում «Մանչեսթեր Սիթի»-ի հետ խաղում «Լիվերպուլ»-ի հարձակվողը վնասվածք է ստացել: Դրանից 2 օր անց ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտնել է, որ պորտուգալացին բաց է թողնելու Աշխարհի առաջնությունը:

Լուսանկարը` Getty Images


Ժոտան Պորտուգալիայի հավաքական է հրավիրվում 2019-ից, մասնակցել է ԵՎՐՈ-2020-ին, 4 խաղ անցկացրել ու 1 գոլի հեղինակ դարձել: Նա Պորտուգալիայի ընտրանու հեռանկարային խաղացողներից է համարվում՝ 29 խաղում դարձել է 10 գոլի հեղինակ:

H խմբում Պորտուգալիան հանդիպելու է Գանային, Ուրուգվային եւ Հարավային Կորեային:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին