Ապրիլ 19, 2024
1805 դիտում

Անհավանական հուզիչ պատմություն. Մո Ֆարահն այսքան տարի կեղծել է անունն ու ծագումը


Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` BBC

Ֆարահը կնոջ հետ՝ թագուհուն հանդիպելուց հետո
Ֆարահը կնոջ հետ՝ թագուհուն հանդիպելուց հետո

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` BBC

Ֆարահի ֆիզպատրաստության ուսուցիչը
Ֆարահի ֆիզպատրաստության ուսուցիչը

Լուսանկարը` BBC

Ֆիզպատրաստության ուսուցչի հետ
Ֆիզպատրաստության ուսուցչի հետ

Լուսանկարը` BBC

Լուսանկարը` Reuters

Մոր հետ
Մոր հետ

Լուսանկարը` BBC

Ֆարահի մայրն ու որդին
Ֆարահի մայրն ու որդին

Լուսանկարը` BBC

Ընտանիքը, երկվորյակ եղբայրն ու մայրը
Ընտանիքը, երկվորյակ եղբայրն ու մայրը

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters


Մո Ֆարահը եզակի մարզիկներից է, ովքեր նվաճում են ոչ միայն բազմաթիվ տիտղոսներ, այլ նաեւ մեծ ճանաչում են ձեռք բերում: Նրանց մասին մարդիկ ցանկանում են իմանալ ամեն ինչ:

Ատլետը ժամանակակից Օլիմպիական շարժման ամենահայտնի դեմքերից մեկն է, Օլիմպիական քառակի, Աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն ու ռեկորդակիր է, ունի տարբեր մրցանակներ, 6 անգամ դարձել է Մեծ Բրիտանիայի լավագույն մարզիկ:
Թագուհու կողմից ստացել է «սըր» կոչումը՝ ատլետիկայում մեծ ավանդ ունենալու համար:

Ֆարահը կնոջ հետ՝ թագուհուն հանդիպելուց հետո Ֆարահը կնոջ հետ՝ թագուհուն հանդիպելուց հետո

Լուսանկարը` Reuters


Սակայն, պարզվում է, այս ողջ տարիների ընթացքում նա խաբել է իր ծագման ու անցյալի մասին տարբեր առիթներով տված բոլոր հարցազրույցներում: Ժամանակին նա հայտնել էր, որ Մեծ Բրիտանիա մոր ու եղբայրների հետ ներգաղթել են Սոմալիից, կարճ ժամանակ անց նրանց միացել է նաեւ հայրը:



BBC-ին պատրաստել է վավերագրական ֆիլմ այս լեգենդար մարզիկի մասին, որտեղ խոստովանել իր կյանքի իրական պատմությունը, հայտնել, որ անունն ամենեւին էլ Մոհամեդ Ֆարահ չէ: Նկարահանումները տեւել են երկու տարի, իսկ ցուցադրվել է երեկ:

Հուսեյն Աբդի Քահինի պատմությունը

Լուսանկարը` BBC


«Ես ծնվել եմ Սոմալիի հյուսիսում՝ Սոմալիլենդում, ծնողներս ինձ տվել են Հուսեյն Աբդի Քահին անունը: Ինձնից բացի ընտանիքիս ուրիշ ոչ մի անդամ երբեք չի եղել Բրիտանիայում, ինչպես պատմել եմ նախկինում»:

Հուսեյն Աբդի Քահինի մայրն ու երկու եղբայրը շարունակում են ապրել Սոմալիլենդում, իսկ հայրը սպանվել է քաղաքացիական պատերազմի ժամանակ, երբ հայտնի ատլետը եղել է 4 տարեկան:

Ֆիլմից հայտնի է դառնում, որ 8 տարեկան Հուսեյնին տանում են ապրելու հորեղբոր ընտանիքի հետ, որպեսզի երեխան հեռու մնա այն վտանգներից, որոնք այդ տարիներին կային Սոմալիում:

Լուսանկարը` Reuters


«Հորեղբորս ընտանիքն ապրում էր հարեւան Ջիբութիում: Այդ ընթացքում նրանց մոտ հաճախ մի կին էր այցելում: Մի օր էլ առաջարկեց ինձ տեղափոխել Մեծ Բրիտանիա՝ առաջացնելով իմ հարազատների հետաքրքրությունը: Կնոջ մոտ իմ տարիքի մի տղայի անձնագիր կար, որի անունը Մոհամեդ Ֆարահ էր»:

Կինն այդ անձնագրում տեղադրում է Հուսեյնի նկարը եւ հանձնարում, որ ճանապարհ ընկնելուց հետո բոլորին ասի, թե ինքը Մոհամեդ Ֆարահն է: Այդ պահից սկսած Հուսեյն Աբդի Քահինը դառնում է Մոհամեդ Ֆարահ:

Զրկանքներով լի կյանքն Անգլիայում

Լուսանկարը` Reuters


«8-9 տարեկան երեխա էի ու ոչինչ չէի հասկանում, անում էի այն, ինչ ինձ ասում էին: Երբեք ինքնաթիռ չէի նստել ու շատ էի հուզվում: Մենք եկանք Հոունսլոու՝ արեւմտյան Լոնդոն: Կինն ինձնից վերցրեց այն թուղթը, որի վրա գրված էին ընտանիքիս տվյալները եւ միանգամից պատռեց: Ես հասկացա, որ վտանգի մեջ եմ»:

Տղան սկսում է տնային գործեր անել ու պահել տան փոքր երեխաներին, վարձատրությունը սոված չմնալն էր: Այդ կինը նրան ասել էր, որ եթե ցանկանում է երբեւէ հանդիպել իր ընտանիքի հետ, ապա պետք է ոչ մեկին ոչինչ չասի իր ապրածի մասին:

Լուսանկարը` BBC


«Երկար տարիներ ես պարզապես արգելափակված էի այդ տան մեջ: Շատ հաճախ է եղել, երբ մտել եմ լոգարան ու լաց եղել»:

Ի վերջո՝ այդ ընտանիքում որոշում են տղային դպրոց ուղարկել: 12 տարեկանում Մոյին տանում են քոլեջ ու ներկայացնում, որ նա Սոմալիի գաղթականներից է:

Ֆիլմում ուսուցիչներից մեկն ասել է, որ տղան շատ վատ էր խոսում անգլերեն, օտարված էր մյուս երեխաներից ու անխնամ տեսք ուներ: Իսկ այն մարդիկ, ովքեր ծնողներ էին ներկայացել, այդպես էլ ոչ մի ծնողական միջոցառման չեն մասնակցել:

Պահը, երբ ծնվեց իսկական Մոն
Ֆարահի ֆիզպատրաստության ուսուցիչը Ֆարահի ֆիզպատրաստության ուսուցիչը

Լուսանկարը` BBC


«Նա միանգամից կերպարանափոխվեց, երբ մտավ ատլետիկայի վազքուղի: Լեզուն, որով խոսում էր այդ երեխան, սպորտն էր»,-հիշել է նրա ֆիզպատրաստության ուսուցիչը՝ Ալան Վաթքինսոնը:

Ուսուցիչը սկսում է ուշադրություն դարձնել պատանու վրա, մարզել նրան մեծ նվիրումով ու հավատացնում, որ կարող է վազքում հաջողություններ գրանցել:

«Միակն վայրը, որտեղ ես փախչում էի իմ առօրյայից ու որը փրկում էր ինձ՝ վազքն էր: Միշտ կրկնում եմ մտքումս, որ այս կյանքում ինձ փրկել է ատլետիկան»:
 
Ի վերջո՝ գալիս է մի պահ, երբ Մոն Վաթքինսոնին խոստովանում է իր կյանքի պատմությունը: Ուսուցիչը կապվում է սոցիալական ծառայության հետ եւ օգնում, որ Մոն տեղափոխվի Սոմալիից տեղափոխված այլ ընտանիքի մոտ:
Ֆիզպատրաստության ուսուցչի հետ Ֆիզպատրաստության ուսուցչի հետ

Լուսանկարը` BBC


«Ես արդեն իսկ կորցրել էի իմ իսկական ընտանիքը, բայց Ալանի այս օգնությունից սկսած իմ կյանքում ամեն ինչ սկսեց ավելի լավ ընթացք ունենալ: Ես հասկացա, որ ուսերիցս հսկայական ծանրություն ընկավ, ես կարծես զգացի ինքս ինձ: Դա այն պահն էր, երբ ծնվեց Մոն, իսկական Մոն»:

Կրկին օգնության է հասնում ֆիզպատրաստության ուսուցիչը

Լուսանկարը` Reuters


Մարզումներն արդյունք են տալիս, 14 տարեկանում Ֆարահն ընդգրկվում է Մեծ Բրիտանիայի դպրոցականների թիմում, որը Լատվիայում պետք է հանդես գար դպրոցականների վազքի մրցաշարում:

Սակայն տղան չէր կարող ճամփորդել, քանի որ փաստաթղթեր չուներ: Ու կրկին օգնության է գալիս վազքի ուսուցիչը, որի ջանքերի շնորհիվ Մոհամեդ Ֆարահ անունով նա դառնում է Մեծ Բրիտանիայի քաղաքացի:



Ֆիլմի հեղինակները զրուցել են փաստաբանի հետ, ով նշել է, որ Մեծ Բրիտանիա խաբեությամբ մուտք գործած անձինք զրկվում են քաղաքացիությունից: Սակայն պետական կառույցները BBC-ին վստահեցրել են, որ Մո Ֆարահի դեպքում դա տեղի չի ունենա, որովհետեւ նա Բրիտանիա անօրինական տեղափոխվելու մեջ մեղսակից չի եղել: Մոյի միակ բացթողումը համարվում է այն, որ պատկան մարմիններին չի հայտնել իր իսկական անունը:

Տխուր երգերը
Մոր հետ Մոր հետ

Լուսանկարը` BBC


Մո Ֆարահը կամաց-կամաց սկսում է ճանաչում ձեռք բերել Բրիտանիայում ապրող Սոմալիի ներգաղթյալների համայնքում: Մի անգամ ռեստորանում նրան մոտենում է մի կին ու ձայներիզ տալիս: Դա պարունակում էր հաղորդագրություն հատուկ Մոյի համար. ձայն, որը չէր լսել երկար տարիներ:

«Դա ավելին էր, քան պարզապես ձայն: Նա ինձ համար երգում էր տխուր երգեր, մեր ազգային երգերը, որոնք կարծես պոեմ լինեն: Ես դա լսում էի ամեն օր, իսկ  կատարում էր մայրս՝ Աիշան»:
Ֆարահի մայրն ու որդին Ֆարահի մայրն ու որդին

Լուսանկարը` BBC


Ժապավենի հակառակ կողմում հեռախոսահամար էր գրված. «Եթե այս զանգը կվնասի քեզ կամ խնդիրներ կառաջացնի, խնդրում եմ, չկապվես ինձ հետ»: Սակայն Ֆարահը միանգամից արձագանքեց ու առաջին անգամ խոսեց մոր հետ:

«Երբ լսեցի որդուս ձայնն ուզեցի մի կողմ թողնել հեռախոսն ու վազել նրա մոտ: Այդ ուրախությունն ինձ մոռացնել տվեց այն բոլոր վատ օրերը, որոնց միջով անցել էինք»:
 
Մոր ու որդու հանդիպումը
Ընտանիքը, երկվորյակ եղբայրն ու մայրը Ընտանիքը, երկվորյակ եղբայրն ու մայրը

Լուսանկարը` Reuters


Վավերագրական ֆիլմում Ֆարահը որդու՝ Հուսեյնի հետ գնում է Սոմալիլենդ ու հանդիպում մորն ու երկու եղբորը:

«Իմ կյանքում երբեք չեմ մտածել, որ քեզ կամ երեխաներիդ կտեսնեմ: Մենք ապրում էինք մի վայրում, որտեղ ոչինչ չկար: Միայն պատերազմ էր, կրակոցներ: Մտածում էինք, որ ցանկացած պահի կարող ենք մեռնել: Տարիներ առաջ քեզ ուղարկեցի հորեղբորդ մոտ, որպեսզի հեռու պահեմ այդ ամենից, մտածում էի, որ այդպես ավելի լավ ապագա կունենաս»:

Լուսանկարը` Reuters


Երբ որդին հայտնում է մորը, թե ով է որոշել իրեն Ջիբութիից տեղափոխել Մեծ Բրիտանիա, վերջինս ասել է. «Ոչ ոք ինձ չի ասել, թե նման մտադրություն կա: Ես մեկընդմիշտ կորցրի քեզ հետ կապը»:

BBC-ն փորձել է կապվել այն կնոջ հետ, որը Ֆարահին տեղափոխել էր Բրիտանիա, սակայն նա այդպես էլ չի պատասխանել:

Ճիշտը պատմելու պատճառը

Լուսանկարը` Reuters


«Մեծ Բրիտանիան իմ երկիրն է: Եթե չլինեին իմ ուսուցիչ Ալանն ու այն մարդիկ, ովքեր օգնեցին ինձ ամենածանր ժամանակ, ես ոչնչի էլ չէի հասնի ու երբեք ոչ ոք չէր իմանա իմ պատմությունը»:

Սա միշտ էլ իմ պատմությունն է եղել: Չէի կարողանում խոսել դրա մասին ընտանիքիս հետ, հայտնել հանրությանը: Անչափ երկար ժամանակ է ինձնից պահանջվել, որպեսզի հայտնեմ այս ամենը»:

Լուսանկարը` Reuters


Լրագրողի հարցին, թե ինչու Ֆարահն ավելի վաղ չի բարձրաձայնել, պատասխանել է. «Այլեւս չէի կարող այսպես ապրել, իմ երեխաներին չասել, թե իրականում ով եմ: Ես նրանց սովորեցնում եմ միշտ ճիշտը խոսել, հետեւաբար ինքս էլ պետք է չխաբեմ: Բացի այդ էլ պետք է ուշադրություն դարձնել թրաֆիքինգին ու տնային բռնություններին, որոնք մեր օրերում եւս շատ-շատ են: Հարկավոր է ընդհանուր ուժերով պայքարենք այս ամենի դեմ»:

Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին