exclusive
9458 դիտում

Հագեցած սպորտային աշնանն ընդառաջ


Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Mediamax

Լուսանկարը` Mediamax

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` euroteams2017.com

Լուսանկարը` chengdu2015.fide.com

Լուսանկարը` eju.net

Լուսանկարը` Mediamax

Լուսանկարը` Mediamax

Լուսանկարը` UEC


Ամառային համեմատաբար հանգիստ շրջանից հետո Հայաստանի մեծահասակների հավաքականներն արդեն հաջորդ շաբաթվա սկզբից սկսելու են պայքարը տարբեր մրցաշարերում:

Mediamax Sport-ն էլ որոշեց փոքրիկ անդրադարձ անել մարզասերների համար ու ներկայացնել, թե մեծահասակների պայքարում ինչպիսի աշուն ենք ունենալու:

Ֆուտբոլ

Լուսանկարը` Photolure


Ազգային հավաքականի համար սկսվում է նոր շրջան: Եվրոպայի 2020 թվականի եզրափակիչ փուլ դուրս գալու համար Վարդան Մինասյանի սաներն արդեն սեպտեմբերի 6-ին կմեկնարկեն Ազգերի Լիգայում:

Մեր թիմը սեփական հարկի տակ ընդունելու է Լիխտենշտեյնի ընտրանուն: Իսկ ահա սեպտեմբերի 9-ին հյուրընկալվելու է Մակեդոնիային:

Այս հանդիպումներին հավաքականը սկսելու է նախապատրաստվել սեպտեմբերի 3-ից: Մինասյանը հրավիրել է 24 ֆուտբոլիստի, չի բացառվում, որ այդ թիվը Հայաստանի առաջնությունից հետո կավելանա:

Նշենք, որ մինչեւ տարեվերջ հայ ֆուտբոլիստները կանցկացնեն այս թիմերի հետ պատասխան հանդիպումները, ինչպես նաեւ ուժերը կչափեն խմբի մյուս հավաքականի՝ Ջիբրալթարի հետ:

Ըմբշամարտ

Լուսանկարը` Mediamax


Ազատ եւ հունահռոմեական ոճի ըմբշամարտի ընտրանիները պատրաստվում են հոկտեմբերի 20-28-ը Բուդապեշտում կայանալիք Աշխարհի առաջնությանը:

Հունահռոմեական ընտրանին հավաք է անցկացնում Երեւանում: Մինչեւ ԱԱ-ն Լեւոն Ջուլֆալակյանի սաները Լեհաստանում հանդես են գալու միջազգային մրցաշարում: Հետո հունահռոմեականները մարզվելու են Բելառուսում, իսկ վերջին աշխատանքները կատարեն կրկին Երեւանում:

Լուսանկարը` Mediamax


Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած ազատ ոճի թիմն արդեն մեկ շաբաթ է Ծաղկաձորում է: Ազատ ոճայինները մինչ ԱԱ սեպտեմբերի 7-8-ը հանդես են գալու Վանաձորում կայանալիք Ստեփան Սարգսյանի գավաթին: Դրանից հետո կրկին մարզումներ կունենան եւ կմեկնեն Բուդապեշտ:

Շախմատ

Լուսանկարը` euroteams2017.com


Բաթումիում սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 6-ը հավաքվելու են շախմատի ուժեղագույն հավաքականները, մասնակցելու Համաշխարհային Օլիմպիադային:
 
Այստեղ ելույթ են ունենալու նաեւ Հայաստանի տղամարդկանց ու կանանց ընտրանիները:

Լուսանկարը` chengdu2015.fide.com


Կանանց հավաքականը մրցելու է այսպիսի կազմով՝ Էլինա Դանիելյան, Սիրանուշ Ղուկասյան, Մարիա Կուրսովա, Լիլիթ Մկրտչյան ու Աննա Սարգսյան:

Տղամարդկանց պայքարում ընդգրկված են Լեւոն Արոնյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Հրանտ Մելքումյանն ու Գաբրիել Սարգսյանը:
 
Երկու թիմն էլ նախապատրաստական հավաքն անցկացնելու է Հայաստանում:

Ձյուդո

Լուսանկարը` eju.net


Ձյուդոյի Աշխարհի առաջնությունն ընդունելու է Ադրբեջանը: Բաքվում սեպտեմբերի 20-27-ը ձյուդոյիստները պայքարելու են մեդալների ու Օլիմպիական միավորների համար:

Հայաստանի հավաքականի մասնակցության հարցը Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Վարդան Ոսկանյանն ու գլխավոր քարտուղար Թաթուլ Հովհաննիսյանն ավելի վաղ քննարկել էին Միջազգային ֆեդերացիայի նախագահ Մարիուս Վիզերի հետ:

Հայկական կողմը հայտնել է, որ միայն պետական մակարդակով Ադրբեջանի կողմից գրավոր անվտանգության ապահովման երաշխիքներ ստանալուց հետո կմասնակցեն մրցաշարին: Վերջնական լուծումը դեռ հայտնի չէ:

Ծանրամարտ

Լուսանկարը` Mediamax


Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան շուրջ մեկ տարի որակազրկված էր ու չէր մասնակցում միջազգային մրցաշարերի: Այս տարի պատանիների ու երիտասարդների հավաքականներն արդեն ելույթ են ունեցել Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում:

Մեծահասակների գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն ասել է, որ հնարավոր է մինչեւ նոյեմբերի 1-10- ն Աշխաբադում կայանալիք ԱԱ-ն մի քանի ծանրորդներ Ուսանողական խաղերի, Մ-20 ու Մ-23 տ. Եվրոպայի առաջնությանը մասնակցեն:

Վերջնական հայտացուցակ մարզիչը դեռ չի ներկայացրել:

Մարմնամարզություն

Լուսանկարը` Mediamax


Մարմնամարզիկները Երեւանում կնախապատրաստվեն Աշխարհի առաջնությանը: Այն այս տարի անցկացվելու է Դոհայում հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 3-ը:

Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն ասել էր, ինչպես Եվրոպայի առաջնությանը, այս անգամ եւս հանդես են գալու նաեւ թիմային պայքարում: ԵԱ-ի արդյունքներից դժգոհ մարզիչն ընդգծել էր, որ պետք է շտկեն սխալներն ու կարեւոր այս մրցաշարին որքան հնարավոր է լավագույնս մասնակցեն:

Լուսանկարը` UEC


Աշնանը մի շարք մարզիկներ նաեւ անհատական ելույթներ են ունենալու, իսկ պատանիները հոկտեմբերի 6-18-ը մասնակցելու են Բուենոս Այրեսում կայանալիք Օլիմպիական խաղերին:

Այնպես որ, հետեւեք Mediamax Sport-ին ու իմացեք մեր մարզիկների հաջողությունների մասին:

Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին