exclusive
13701 դիտում

Այն, ինչով կհիշվի Աշխարհի 2018 թվականի առաջնությունը


Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA


Մեկ ամիս ֆուտբոլային տոն վայելած երկրպագուներն այսօրվանից կսկսեն հանգստանալ:

Աշխարհի առաջնությունը բոլորին պարգեւեց հիանալի էմոցիաներ, անակնկալ հաշիվներ ու գեղեցիկ երեկոներ:

Mediamax Sport-ն առանձնացրել է մի քանի հիշվող դրվագ, որոնք եղան Ռուսաստանում:

Գոլառատ ու բարեկամական եզրափակիչ

Լուսանկարը` FIFA


Ֆրանսիա-Խորվաթիա եզրափակիչ հանդիպումը եզրափակիչների ամենագոլառատ դիմակայություններից էր: 6 խփված գոլ, պայքար, հետաքրքիր լուծումներ: Երկրպագուները գոհ մնացին թիմերի ցուցադրած խաղից:

Թիմերը ցուցադրեցին նաեւ ոչ կոպիտ ֆուտբոլ: Չկային վիճաբանություններ, միմյանց սադրելու փորձեր ու կոպիտ խաղ: Ֆուտբոլիստները շատ բարյացակամ էին միմյանց հանդեպ: Խորվաթները շնորհավորում էին ֆրանսիացիներին, իսկ վերջիններս սփոփում էին նրանց:

Էմանուել Մակրոն ու Կոլինդա Գրաբար-Կիտարովիչ

Լուսանկարը` FIFA


Եզրափակչում Ֆրանսիայի ու Խորվաթիայի նախագահները ոչ պակաս ուշադրության կենտրոնում էին: Էմանուել Մակրոնն ու Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը բավական լավ էին տրամադրված, ոգեւորում էին իրենց թիմերին ու սփոփում միմյանց:

VAR համակարգ

Լուսանկարը` FIFA


Այս Աշխարհի առաջնությունն առաջինն էր, որտեղ կիրառվեց տեսակրկնության VAR համակարգը: Հենց դրա շնորհիվ նշանակվեցին բազմաթիվ 11-մետրանոց հարվածներ: Շատերը կարծում են, որ այն շատ օգնեց մրցավարներին խուսափել քննադատություններից:

Ռուսների անակնկալը

Լուսանկարը` FIFA


Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականը, որին շատերը նույնիսկ խմբից դուրս գալ չէին կանխատեսում, հասավ մինչեւ քառորդ եզրափակիչ: Այստեղ նրանց ճանապարհին կանգնեց ապագա արծաթե մեդալակիր Խորվաթիան:

Գերհզոր թիմերի պարտությունները

Լուսանկարը` FIFA


Աշխարհի գործող չեմպիոնների համար այս առաջնությունն իսկական մղձավանջի վերածվեց: Գերմանիայի ընտրանին պայքարից դուրս մնաց հենց խմբային փուլից:

Նման խոշոր հավաքականներից կարելի է առանձնացնել նաեւ Իսպանիային, որը զիջեց Ռուսաստանին ու լքեցին պայքարը: Ոչ տպավորիչ խաղով փայլեցին նաեւ արգենտինացիները:

Մեսսի ու Ռոնալդու

Լուսանկարը` FIFA


Առանց այս երկու գերաստղերի այսօրվա ֆուտբոլը պատկերացնել քիչ է հնարավոր: Սակայն դա այդպես չէ, երբ խոսքը հավաքականների մասին է: Այս առաջնությունը ցույց տվեց, որ հաղթում են ոչ թե անհատները, այլ թիմերը:

Իսկ Մեսսին ու Ռոնալդուն միայնակ ոչինչ անել չկարողացան: Նրանց այս առաջնությունում միավորեց չիրացրած 11-մետրանոց հարվածը:

Վիկինգների ծափերը

Լուսանկարը` FIFA


Իսլանդիայի հավաքականի երկրպագուների հայտնի ծափերը ողջ աշխարհը թնդացրին դեռ ԵՎՐՈ-2016-ի ժամանակ: Այս անգամ էլ նրանք Ռուսաստանում հիանալի աջակցություն ցույց տվեցին իրենց ֆուտբոլիստներին, ցավոք, նրանք այս անգամ պայքարը լքեցին շատ ավելի վաղ:

Եգիպտացի փարավոնները

Լուսանկարը` FIFA


Եգիպտոսի հավաքականի հույս Մոհամեդ Սալահը վնասվածքից հետո չկարողացավ օգտակար լինել իր թիմին: ԱԱ-ից եգիպտացիները հեռացան առանց հաղթանակի, սակայն շատերի կարծիքով փարավոնների վերածված երկրպագուներն ամենագեղեցիկ հագնվածներն էին Ռուսաստանում:

Իրանցի կանայք ստադիոնում

Լուսանկարը` FIFA


Առաջին անգամ Իրանի Իսլամական Հանրապետության կանայք կարողացան ներկա գտնվել ֆուտբոլային հանդիպումների: Նրանց երկիրը թույլատրել էր, որպեսզի կանայք հաճախեն Աշխարհի առաջնություն ու ստադիոնում երկրպագեն իրենց թիմին:

Եվրոպական Աշխարհի առաջնություն

Լուսանկարը` FIFA


Փլեյ-օֆֆ դուրս եկած 16 թիմից 10-ը ներկայացնում էր Եվրոպան: Իսկ կիսաեզրափակիչներն ամբողջովին եվրոպական էին: Աֆրիկա մայրցամաքից ոչ մի հավաքականի չհաջողվեց հաղթահարել խմբային փուլի արգելքը:

Կիլիան Մբապպե

Լուսանկարը` FIFA


Մբապպեն դարձավ Պելեից հետո առաջին դեռահաս ֆուտբոլիստը, ով Աշխարհի առաջնության եզրափակչում գոլի հեղինակ է դառնում: Նա ընդամենը 19 տարեկան է: Ի դեպ, Պելեն արդեն հասցրել է այս նվաճման համար շնորհավորել ֆրանսիացուն:

Ճապոնացի երկրպագուները

Լուսանկարը` FIFA


Ֆուտբոլասերները միշտ էլ աչքի են ընկնում իրենց փնթիությամբ: Սակայն այլ բան ցույց տվեցին ճապոնացիները: Նրանք իրենց հետեւից մաքրում էին մարզադաշտն ու միայն դրանից հետո հեռանում: Ոչ պակաս մաքրասեր էին նաեւ հենց ֆուտբոլիստները, որոնց հանդերձարանն ամենակոկիկն էր ԱԱ-ում:

Գոլեր

Լուսանկարը` FIFA


Առաջնությունում գրանցվեց ավելի քան 150 գոլ, որոնցից 12-ն՝ ինքնագոլ: Նման արդյունք ոչ մի առաջնությունում չէր եղել:

Բելգիա, Խորվաթիա, Ֆրանսիա

Լուսանկարը` FIFA


Երեք թիմ, որոնք կերտեցին պատմություն: Բելգիայի թիմում հավաքվել էր, ինչպես ասում են, ոսկե սերունդը: Երիտասարդ, հաղթանակի ծարավ ու գեղեցիկ խաղի ձգտող բելգիացիները միայն մեկ պարտություն կրեցին, այլ էլ՝ ապագա չեմպիոնից: Պատմության մեջ առաջին անգամ նրանք ԱԱ-ում նվաճեցին բրոնզե մեդալներ:

Լուսանկարը` FIFA


Այն ձգտումը, նվիրվածությունն ու անմնացորդ պայքրը, որը ցուցադրեցին խորվաթները, կերազեր ունենալ ցանկացած երկրի հավաքական: 4 մլն բնակչություն ու շուրջ 30 տարվա անկախություն ունեցող պետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է հպարտ լինի, որ նման թիմ ունի: 20 տարի առաջ Խորվաթիան Մունդիալում բրոնզ էր շահել, այս անգամ նրանք արծաթե մեդալակիրներ են:

Լուսանկարը` FIFA


Եւ վերջապես, Ֆրանսիա: Այստեղ եւս 20 թիվը շատ խորհրդանշական է: 1998-ին Եռագույնները դարձան Աշխարհի չեմպիոն: Եւ ահա նրանք կրկին լավագույնն են: Դիդյե Դեշամին հաջողվեց ստեղծել թիմ, որը ցույց տվեց, որ մեծագույն աստղեր ունենալն ամենեւին էլ պարտադիր չէ, պետք է պարզապես սիրել, պայքարել ու միմյանց համար ոչինչ չխնայել: Նրանք արժանիորեն դարձան Աշխարհի չեմպիոններ:

Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին