exclusive
13126 դիտում

Խորվաթիա-Անգլիա. Գեղեցիկ կիսաեզրափակչի սպասումով


Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com


Աշխարհի առաջնության երկրորդ կիսաեզրափակիչը կայանալու է Մոսկվայում, իսկ միմյանց դեմ մրցելու են Խորվաթիայի ու Անգլիայի ընտրանիները:

Լուսանկարը` fifa.com

 

Այս թիմերը Ռուսաստան էին ժամանել իրենց լավագույն կազմերով, բազմաթիվ մասնագետներ հավատում էին, որ կարողանալու են շատ առաջ գնալ ու պայքարել մեդալների համար:

 

Եւ այսօր, մենք կիմանանք, թե որ թիմը կմտնի եզրափակիչ, ու որն ելույթ կունենա 3-րդ տեղի համար խաղում:

 

Լուսանկարը` fifa.com

 

Խորվաթների երազանքը 20 տարի անց

 

Խորվաթ երկրպագուներն անմոռանալի հիշողություններ ունեն կապված հուլիսի 11-ի հետ: 1998 թվականի հենց այդ օրը նրանց ընտրանին Աշխարհի առաջնությունում առաջին անգամ նվաճեց բրոնզե մեդալներ:

 

Խորվաթիայի ընտրանին 2:1 հաշվով ուժեղ գտնվեց Հոլանդիայից եւ ահա, 20 տարի անց, Զլատկո Դալիչի թիմը կարող է ավելի առաջ գնալ ու էլ ավելի բարձր կարգի մեդալ նվաճել:

 

Զլատկո Դալիչ


Ես հավատում եմ, որ մենք կարող ենք հաղթանակ տանել: Իմ ֆուտբոլիստները ոչ միայն բարձրակարգ են, այլ նաեւ ունեն հզոր կամքի ուժ, ուժեղ բնավորություն, հաղթողի հոգեբանություն ու… մի քիչ հաջողություն:


20 տարի անց մենք վերադարձել ենք ու հավատում ենք մեր ուժերին: Վստահ եմ, որ կարողանալու ենք լուծել մեր առջեւ դրված խնդիրը: 

 

Լուսանկարը` fifa.com

 

Խմբային փուլում Խորվաթիայի ընտրանին գեղեցիկ ու վստահ հանդիպումներ անցկացրեց: Հաղթեց Արգենտինային, Նիգերիային ու Իսլանդիային: 

 

Փլեյ-օֆֆի երկու խաղերն էլ նրանք ավարտեցին հետխաղյա 11-մետրանոցներով: 1:1 հաշվից հետո լարված պայքարում 11-մետրանոցով առավելության հասան Դանիայի, ապա ոչ պակաս լարված ու դրամատիկ խաղում՝ Ռուսաստանի նկատմամբ:

 

 

Անգլիացիների պայքարի ուժը

 

Անգլիայի հավաքականն Աշխարհի առաջնություններում միայն մեկ անգամ է չեմպիոն դարձել: Հեռավոր 1966-ին սեփական հարկի տակ անգլիացիները կարողացել են դառնալ ոսկե մեդալակիրներ: Իսկ ահա 1990-ին նրանք ԱԱ-ում գրավել են 4-րդ տեղը:

 

 

2018-ի ԱԱ-ում անգլիացիները ցուցադրում են հարձակողական ֆուտբոլ: Բացի այդ, կարողանում են հրաշալի կառուցել պաշտպանությունն ու առանց խուճապի մատնվելու հետ մղել մրցակցի գրոհները: Հարի Քեյնն այս մրցաշարի լավագույն ռմբարկուն է, նա արդեն 6 անգամ դարձել է գոլի հեղինակ:

 

Գարեթ Սոութգեյթ

 

Խորվաթիան բարձրակարգ ֆուտբոլիստներ ունի: Մենք գիտենք, որ նրանք շատ հպարտ ազգ են, որպես թիմ շատ ուժեղ են: Դրա համար պետք է չափազանց զգույշ մոտենանք հանդիպմանն ու մեր լավագույն որակները ցուցադրենք:


Իմ տղաները լավագույններից են, ես վստահում եմ նրանց ու գիտեմ, որ պայքարելու են մինչեւ վերջ:

 

Լուսանկարը` fifa.com

 

Խմբային փուլում Երեք առյուծները երկու հաղթանակ տարան՝ Թունիսի (2:1) եւ Պանամայի (6:1) նկատմամբ: Սակայն հետո պարտություն կրեցին Բելգիայից՝ 0:1:

 

Փլեյ-օֆֆում Կոլումբիայի հետ խաղացին 1:1 հաշվով ու հաղթեցին հետխաղյա 11-մետրանոցներով: Շվեդների հետ դիմակայությունն ավելի հեշտ ստացվեց՝ 2:0:

 

Թիմերի նախորդ դիմակայությունները

 

Լուսանկարը` fifa.com

 

Անգլիայի ու Խորվաթիայի հավաքականները պաշտոնական խաղերում հանդիպել են 7 անգամ: 4 անգամ հաղթանակի են հասել անգլիացիները, 2 անգամ՝ խորվաթները, 1 անգամ էլ հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի հաշվով: 

 

Խորվաթիա-Անգլիա հանդիպումը մեկնարկելու է 22:00-ին:

 

Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին