Ապրիլ 19, 2024
12620 դիտում

Ֆրանսիա-Բելգիա. Հարեւանների հանդիպումն ԱԱ-ի կիսաեզրափակչում


Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com


Ֆուտբոլի Աշխարհի առաջնության ավարտին շատ քիչ է մնացել: Ընդամենը 4 հանդիպում, ու կիմանանք նոր չեմպիոնների անունները:

Բայց մինչ երազանքի իրականացումը թիմերին դեռ կիսաեզրափակիչներն են սպասվում: Այսօր Սանկտ Պետերբուրգում միմյանց դեմ են մրցելու Ֆրանսիայի ու Բելգիայի ընտրանիները:

 

Ֆրանս-բելգիական հարաբերությունները

 

Ֆրանսիայի ու Բելգիայի հարաբերությունները բացառիկ են. 1792-1815 թթ. Բելգիան Ֆրանսիայի կազմի մեջ էր մտնում, դրանից 15 տարի անց կայացավ բելգիական հայտնի հեղափոխությունը, որից հետո Բելգիան անկախություն ձեռք բերեց:

Լուսանկարը` fifa.com

 

Չնայած դրան՝ հարեւանները բավական բարեկամական հարաբերություններ են ունեցել, որոնք արտահայտվել են նաեւ սպորտում: Ֆրանսիայի ու Բելգիայի ազգային հավաքականները միմյանց հետ 62 ընկերական հանդիպում են անցկացրել: Իսկ աշխարհի առաջնությունների ընտրական մրցաշարերում միայն 2 անգամ են մրցել, երկու անգամն էլ փլեյ-օֆֆում է եղել:

 

1938-ին տնային Մունդիալում Ֆրանսիան ուժեղ էր 2:0 հաշվով ու դուրս եկավ 1/4 եզրափակիչ, իսկ 1986-ին եռագույնները 3:0 հաշվով հաղթեցին 3-րդ տեղի համար խաղում:

 

Հենց այդ ժամանակ էլ՝ 32 տարի առաջ, Բելգիան իր լավագույն արդյունքն է գրանցել ԱԱ-ում: Հիմա բելգիացիները կարող են կրկնել կամ նույնիսկ գերազանցել այդ արդյունքը:

Լուսանկարը` fifa.com


Անկասելի Բելգիան


Բելգիան այս առաջնության միակ թիմն է, որին հաջողվել է 5 հանդիպումներում հաղթել հիմնական ժամանակում՝ խփելով 14 գոլ: Կիսաեզրափակիչ փուլ անցած բոլոր հավաքականներից ամենաարդյունավետը հենց բելգիացիներն են եղել:

 

Անցկացրած վերջին 24 խաղում թիմը չի զիջել, հաղթել է 19-ում: Ռոմելու Լուկակուն 13 խաղերում 20 գոլի հեղինակ է դարձել, իսկ Էդեն Ազարը 14 խաղում նույնքան գոլ գրանցել:

Լուսանկարը` fifa.com

 

Ռոբերտո Մարտինես. Մենք բացառիկ հնարավորություն ունենք: Իհարկե, հուզվում ենք, ամբողջ Բելգիայի համար սա լավ առիթ է ապացուցելու, որ վերջին 10-15 տարիների ընթացքում կատարված աշխատանքն իզուր չի եղել:


Մենք ուժեղ ենք թիմային ոգով: Բելգիական ֆուտբոլը բացառիկ է, մենք տեխնիկապես ուժեղ շատ խաղացողներ ունենք: Բայց մեր հավաքականում պարզապես ֆուտբոլիստներ չեն, այլ իսկական թիմ է, որը վերջին 2 տարիներին է հավաքվել:

 

Ֆրանսիացին՝ բելգիական ճամբարում

 
Մարտինեսի հետ Բելգիայի մարզչական շտաբում է աշխատում 20 տարի առաջ Ֆրանսիայի հավաքականի կազմում Աշխարհի չեմպիոն դարձած Թիերի Անրին:

Լուսանկարը` fifa.com


Անրիին անդրադարձել է նաեւ Ֆրանսիայի գլխավոր մարզիչ, 1998-ին Անրիի հետ Աշխարհի գավաթը գլխավերեւում պահած Դիդյե Դեշամը.

 

Անրիի հետ խաղացել եմ, երբ նա դեռ բավական երիտասարդ էր: Գնահատում եմ այն ամենն, ինչ նա արել է Ֆրանսիայի ընտրանու համար: Անրիի համար հեշտ չի լինելու, նա թշնամական ճամբարում է, որն իր երկրին է դիմակայելու: Սակայն Անրին իմացել է, թե ինչ աշխատանք է ընտրել:


Ֆուտբոլային աշխարհը փորձում է գուշակել, արդյոք իր երկրի ազգային օրհներգի ժամանակ Թիերին կկատարի այն, թե ոչ: Քեւին դե Բրեյնեն նշել է, որ դրա մեջ որեւէ վատ բան չկա, իսկ Մարտինեսի կարծիքով՝ կարեւորն այն է, որ ֆրանսիացին իրենց ԱԱ-ն հաղթելու փորձ ու գիտելիքներ է տվել:

 

Ֆրանսիացիների ուժը

 

ԵՎՐՈ-2016-ի եզրափակիչ հասած Ֆրանսիայի ընտրանին 6-րդ կիսաեզրափակիչն է անցկացնելու Աշխարհի առաջնություններում: 1958, 1982 ու 1986 թթ. թիմը դուրս է մնացել, իսկ 1998-ին ու 2006-ին դուրս եկել եզրափակիչ:


Լուսանկարը` fifa.com


Ֆրանսիայի կազմում էլ հիանալի են գործում 19-ամյա Կիլիան Մբապեն ու Անտուան Գրիզմանը, որոնք իրենց ընտրանու լավագույն ռմբարկուներն են: Նրանք 3-ական գնդակ են խփել, Գրիզմանը 2 անգամ աչքի է ընկել 11-մետրանոցից:


Դիդյե Դեշամ. Իմ թիմը տարատեսակ սցենարների ու սխեմաների է պատրաստ: Բելգիան պատահական չի անցել կիսաեզրափակիչ, այն հիանալի էր գործում Բրազիլիայի հետ: Բելգիացիները միշտ գրոհում են, արագ են ու արդյունավետ են գործում: Շատ եմ հարգում Մարտինեսին, հավաքականի տղաներն ամենալավ ակումբներում են հանդես գալիս:

 

Լուսանկարը` fifa.com


Ֆրանսիայի ընտրանուն տրիբունաներում աջակցելու է երկրի նախագահ Էմանուել Մակրոնը, ինչպես նաեւ դերասանուհի Պամելա Անդերսոնը, որը ֆրանսիացի պաշտպան Ադիլ Ռամիի ընկերուհին է:

 

Բելգիայի ընտրանուն էլ քաջալերելու են արքայազն Ֆիլիպն ու Մաթիլդա թագուհին, ինչպես նաեւ երկրի արտգործնախարար Դիդյե Ռեյնդերսը:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին