exclusive
13525 դիտում

Հիմալայներից Նոր Զելանդիա. Ամենատպավորիչ սպորտային կառույցները


Լուսանկարը` cricketislandcom

Լուսանկարը` amusingplanet.com

Լուսանկարը` Arch2O.com

Լուսանկարը` thebeautyoftravel.com

Լուսանկարը` thousandwonders.net

Լուսանկարը` openthemagazine.com

Լուսանկարը` thousandwonders.net

Լուսանկարը` cricketisland.files.wordpress.com

Լուսանկարը` wordpress.com

Լուսանկարը` visitstockholm.com

Լուսանկարը` visitstockholm.com

Լուսանկարը` visitstockholm.com

Լուսանկարը` visitstockholm.com

Լուսանկարը` amusingplanet.com

Լուսանկարը` otelsdharamshala.co.in

Լուսանկարը` architypereview.com

Լուսանկարը` sbp.de

Լուսանկարը` Arch2O.com

Լուսանկարը` Arch2O.com

Լուսանկարը` espncricinfo.com

Լուսանկարը` cricketisland.com


Եթե  սիրում եք հետեւել սպորտային իրադարձությունների ոչ միայն հաշիվներին, պայքարին ու գրանցված արդյունքին, այլ նաեւ մեծ ուշադրություն եք դարձնում, թե որտեղ են դրանք կայանում, ուրեմն այս հրապարակումը հենց ձեզ համար է:

Mediamax Sport-ը հավաքել է ամենայուրահատուկ ու առանձնացող կառույցները, որտեղ կայանում են սպորտային մրցումներ:

Շենժեն (Չինաստան)

Ունիվերսիադայի սպորտային կենտրոնը կառուցվել է 2011 թվականի համաշխարհային ուսանողական խաղերի համար: Ունի հիմնական ստադիոն, բազմաֆունկցիոնալ դահլիճ, որտեղ անցկացվում են ամենատարբեր մարզաձեւերի մրցումներ, լողավազան ու ֆուտբոլային դաշտ:

Սպորտային կենտրոնը տեղակայված է Շենժենի ծովածոցի հատվածում ու զբաղեցնում է 307 700 քառ. մ տարածք:

Լուսանկարը` Arch2O.com


Կառույցին առանձնահատուկ հմայք է հաղորդում պողպատե տանիքը, որը սարդոստայնի տպավորություն է ստեղծում ու 65 մետր բարձրություն ունի: Այն իրենից 3 հսկայական շողշողացող թագ է հիշեցնում ու պատրաստված է եռանկյունի ապակիներից: Կառուցը նախագծել է գերմանկան «Gerkan, Marg and Partners» ընկերությունը:

Ստադիոնի կառուցման համար ոգեշնչման աղբյուր են հանդիսացել Չինաստանի բամբուկի անտառները: 

Օսակա (Ճապոնիա)

«Օսակա» ստադիոնը գտնվում է  քաղաքի հենց կենտրոնում ու գործում է 1950 թվականից: Այն 32 հազ. հանդիսական է տեղավորում:

Ստադիոնի շինարարությունը սկսվել է 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ ու բազմիցս է Օսակայի ռմբակոծման ժամանակ տուժել: Հետագայում մի քանի փուլերով կառուցումը շարունակվել է ու վերջնականապես ավարտվել 2007-ին:

Լուսանկարը` amusingplanet.com


Նախկինում բեյսբոլային հանդիպումների համար է նախատեսված եղել ու ճապոնական թիմերից մեկի տնային ստադիոնն է եղել մինչեւ 1988 թվականը:

1987-ին Մադոննան իր համաշխարհային շրջագայության ընթացքում օգոստոսի 14-ին ու 15-ին  «Օսակայում» համերգ է ունեցել, դա երգչուհու առաջին ելույթն է եղել Ճապոնիայում:
 
Ապա նույն տարվա հոկտեմբերին այնտեղ իր «Bad World Tour»-ի ժամանակ 3 համերգ է ունեցել Մայքլ Ջեքսոնը:

1998-ից  ստադիոնում բնակելի թաղամաս կա ու գործում է առեւտրի կենտրոն:

Սթոքհոլմ (Շվեդիա)

«Էրիքսոն Գլոբեն արենան» կամ «Գլոբուսը», ինչպես այն անվանում են Շվեդիայում, 85 մետրանոց կառույց է, որտեղ կայանում են սպորտային ու երաժշտական խոշոր իրադարձություններ: Գտնվում է Գլոբեն-սիթի թաղամասում, որը հատուկ նրա համար է կառուցվել:

«Էրիքսոն Գլոբի» բացումը կայացել է 1989 թվականին, այն Շվեդիայի արեգակնային համակարգում խորհրդանշում է արեւը:

2009 թվականին «Սթոքհոլմ Գլոբեն-արենան» գնել է շվեդական  Ericsson ընկերությունն ու փոխել անունը:

Լուսանկարը` thebeautyoftravel.com


Նախատեսված է հոկեյի մրցումների ու համերգների համար: Արտաքին հատվածում 2010 թվականից վերելակ է գործում, որը ցանկացողներին բարձրացնում է կառույցի տանիք, որտեղից հնարավոր է տեսնել ամբողջ քաղաքը:

Ամեն օր ամբողջ աշխարհից հարյուրավոր մարդիկ են այցելում Սթոքհոլմ, որպեսզի տեսնեն ճարտարապետական ուրույն լուծումներ ունեցող արենան: Ապակե գնդի ներսում հնարավոր է տեղավորել 16 հազ. մարդ:

2000 թվականին «Էրիքսոն Գլոբում» կայացել է Եվրատեսիլ երգի մրցույթը: Կառույցի ներսում ելույթ են ունեցել նաեւ Նելսոն Մանդելան ու Դալայ Լաման, 1989-ին այցելել է Հռոմի պապը: Համերգներ են ունեցել Շերը, Ջասթին Թիմբերլեյքը, Լեդի Գագան, Ջենիֆեր Լոպեսն ու Փինքը:

Պեկին (Չինաստան)

Պեկինի լողի ազգային կենտրոնը գտնվում է Օլիմպիական ավանում ՝ «Թռչնաբուն» ստադիոնի կողքին:

Կառուցվել է 2008 թվականի Պեկինի Օլիմպիական խաղերի համար, ընդհանուր տարածքը կազմում է 70 հազ. ք. մ: Շինարարության համար նախատեսված նյութը հատուկ է ստացվել, որպեսզի եւ ամուր լինի, եւ հնարավոր լինի դրա միջոցով ջրի պղպջակների տպավորություն ստեղծել:

Լուսանկարը` thousandwonders.net


Նախատեսված է լողի, ջրացատկի ու սինքրոն լողի համար: Օլիմպիական խաղերի ժամանակ այնտեղ մի շարք ռեկորդներ են սահմանվել, այդ թվում՝ Մայքլ Ֆելպսի կողմից:

Լողի կենտրոնում հատուկ էներգոհամակարգ է գործում, որի շնորհիվ արեւային էներգիայի միջոցով տաքանում է ջուրն ու տարածքը:

Առաջիկայում նախատեսվում է կենտրոնի տանիքին ջրի մեծ տարրա տեղավորել, որպեսզի այնտեղ հավաքվեն անձրեւաջրերն ու առանձին ջուր չմատակարարվի: Ջրի խնդիրը Պեկինում շատ լուրջ է:

Հիմալայներ (Հնդկաստան)

Հիմալայան Պրադեշի կրիկետի ասոցիացիայի խաղադաշտը բավական գունագեղ ու գեղեցիկ է եւ գտնվում է Ջարմաշալայում, որն առավել հայտնի է որպես Դալայ Լամայի տուն:

Լուսանկարը` openthemagazine.com


Այն տեղի կրիկետի թիմի տնային ստադիոնն է: Յուրահատուկ է նրանով, որ գտնվում է 1457 մետր բարձրության վրա ու շրջապատված է Հիմալայների ձյունապատ լեռներով: Վատ եղանակային պայմանների պատճառով հաճախակի չի ստացվում այնտեղ հանդիպումների ականատես լինել, նաեւ բավական դժվար է հասնել ստադիոն, քանի որ բավական անմատչելի վայրում է:

Առաջին միջազգային հանդիպումն այնտեղ կայացել է 2005-ին, ընկերական խաղ են անցկացրել Հնդկաստանի ու Պակիստանի թիմերը: Ապա 2013-ին միմյանց դեմ մրցել են Հնդկաստանի ու Անգլիայի ընտրանիները, վերջիններս էլ հաղթանակ են տարել:

Օտագո (Նոր Զելանդիա)

Քուինսթոուն կամ Դեւիս Պարկը բազմաֆունկցիոնալ սպորտային կենտրոն է Նոր Զելանդիայի Օտագո նահանգում:

Լուսանկարը` cricketisland.files.wordpress.com


Բացվել է 1997 թվականին ու 19 հազար հանդիսական է տեղավորում: Համաշխարհային կրիկետի ամենագեղեցիկ կենտրոններից է ու գտնվում է  գեղատեսիլ Վակատիպու լճի ափին ու Միջազգային Քուինսթոուն օդանավակայանի վազքուղու հարեւանությամբ:

Քուինսթոուն կենտրոնում մշտապես անցկացվում են ռեքբիի ու կրիկետի հանդիպումներ, ցուցահանդեսներ, սեմինարներ ու համերգներ:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին