Ապրիլ 20, 2024
exclusive
1867 դիտում

Սիմոն Մարտիրոսյանի 2-րդ Օլիմպիական արծաթե մեդալը



Օլիմպիական Տոկիոյում այսօր հայ մարզիկները միանգամից 3 մեդալ նվաճեցին:

Օրվա մեդալային ավարտը Տոկիոյի միջազգային ֆորում արենայում ազդարարեց  Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը: 

 

Մինչեւ 109 կգ քաշային կարգի պոկում վարժությունը հայ ծանրորդը սկսեց 190 կգ-ից ու առանց դժվարության բարձրացրեց այն: Ապա Մարտիրոսյանը 5 կգ-ոց քայլ կատարեց ու նորից գրանցեց քաշը՝ սահմանելով Օլիմպիական ռեկորդ, 198 կգ-ը ծանրորդին չենթարկվեց: 

 

Ուզբեկ Ակբար Դյուրաեւն այդ վարժությունում նրան 2 կգ զիջեց, եւ հետաքրքիր պայքարը տեղափոխվեց հրում: Նախ ծանրաձողին մոտեցավ ու 227 կգ բարձրացրեց Դյուրաեւը, ապա Մարտիրոսյանը գրանցեց 228 կգ: Ուզբեկ ծանրորդի 3-րդ մոտեցումը ռեկորդային էր՝ 237 ու նա երկամարտում առաջ անցավ 430 կգ-ով:

 

Վերջին խոսքը պետք է Մարտիրոսյանն ասեր, ամեն ինչ միայն նրանից էր կախված, սակայն 238 կգ-ը նա 2 մոտեցմամբ չկարողացավ բարձրացնել ու Օլիմպիական խաղերում 2-րդ արծաթե մեդալը նվաճեց երկամարտի 423 կգ-ով:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին