Ապրիլ 16, 2024
exclusive
6863 դիտում

Վարդանյան. Միասնական ջանքերով ենք ԵԱ-ում նման լավ արդյունքի հասել


Լուսանկարը` unitedworldwrestling.org

Լուսանկարը` unitedworldwrestling.org

Լուսանկարը` unitedworldwrestling.org

Լուսանկարը` unitedworldwrestling.org


Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական ընտրանին ԽՍՀՄ-ի փլուզումից հետո լավագույն արդյունքն է ցույց տվել Եվրոպայի առաջնությունում:

Հռոմում կայացած ԵԱ-ում Ավետիք Վարդանյանի սաները նվաճել են 3 ոսկե ու 2 բրոնզե մեդալ ու թիմային պայքարում ելույթն ավարտել 3-րդ տեղում: Հավաքականի 2-րդ մարզիչն է Արմեն Մալխասյանը:


Mediamax Sport-ի հետ զրույցում մարզիչն ամփոփել է Եվրոպայի առաջնությունը:

Արդյունքից, բնականաբար, գոհ եմ: Մենք գնացել էինք լավ մասնակցելու համար ու այդպես էլ եղավ: Առաջին անգամն էր, որ Եվրոպայի առաջնությանն առանց վնասվածքների կամ որեւէ խնդրի մասնակցեցինք: Հենց սկզբից էլ տղաների տրամադրությունը բարձր էր, իրենք էլ՝ լավ պատրաստված:

Լուսանկարը` unitedworldwrestling.org


Մեզ շատ քիչ չբավականացրեց, որ ԵԱ-ում թիմային պայքարում առաջին տեղը գրավենք: Եթե Արման Ավագյանը կարողանար կիսաեզրափակչում հաղթեր, լավագույնը միանշանակ մենք կլինեինք: Բայց շատ լավ ու պայքարող թիմ ունենք:

Կարող էինք նույնիսկ ավելին անել, 3 ըմբիշ էլ 3-րդ տեղի համար պայքարեցին ու արդյունքում 5-րդ տեղը գրավեցին: Թեեւ դեռ շուտ է, բայց հայտարարում եմ, որ Աշխարհի առաջնությունում էլ նույն կազմով ենք մասնակցելու: Տղաների մոտ որոշակի սխալներ ու բացթողումներ եղել են, բայց նրանք էլ ավելի պետք է ոգեւերվեն ու պատրաստվեն ԱԱ-ին:

Լուսանկարը` unitedworldwrestling.org


Արսեն Հարությունյանից սպասում էինք այս հաղթանակը: Թեեւ սպորտում դժվար է կանխատեսումներ անել, բայց նա արդարացրեց մեր սպասելիքները: Արսենը շատ վստահ ու հավասարակշռված մասնակցեց: Վազգեն Թեւանյանը պատանեկան տարիքից էլ մինչեւ վերջ պայքարում ու մրցակցին հոգնեցնում է:

Հովհաննես Մաղաքյանին քչերն էին հավատում, երեւի, միայն մենք, որ կկարողանա հաղթել: Մանավանդ վիճակահանությունից հետո, շատերը նրան հաշվից հանել էին, բայց Հովհաննեսը կարողացավ իրենից շատ ավելի բարձրահասակ ու ծանր մրցակիցներին 4 միավորանոց գցումներ անել ու ոսկե մեդալ նվաճել:

Լուսանկարը` unitedworldwrestling.org


ԵԱ-ում մեր տղաները հաջող մասնակցեցին: Միասնական ջանքերով ու լավ աշխատանքի արդյունքում ենք այս ամենին հասել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին