Ապրիլ 20, 2024
6159 դիտում

ԵԱ. Հայ ազատ ոճայիններից երկու ըմբիշ եզրափակչում է


Լուսանկարը` Մեդիամաքս


Հռոմում ավարտվելու է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:

Մրցումային վերջին օրը հայ մարզիկները կարող են նվաճել 4-ը:

 

Եզրափակչում Ավետիք Վարդանյանի սաներից ելույթ կունենան երկուսը:

 

Վազգեն Թեւանյանի (61 կգ) մրցակիցն ադրբեջանցի Ինթիգամ Վալիզադան է, իսկ Հովհաննես Մաղաքյանն (125 կգ) ուժերը կչափի Յուրի Իժինսկու (Ուկրաինա) հետ:

 

Հրայր Ալիխանյանը (74 կգ) սփոփիչ գոտեմարտում ուժերն է չափելու ուկրաինացի, իսկ Մհեր Մարկոսյանն (86 կգ) ադրբեջանցի ըմբիշի հետ 

 

Ավելի վաղ Հայաստանի հավաքականից ԵԱ-ի չեմպիոն էր դարձել Արսեն Հարությունյանը (57 կգ), իսկ բրոնզե պարգեւների էին արժանացել Գեղամ Գալստյանն (65 կգ) ու Արման Անդրիասյանը (70 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին