7385 դիտում

Ազատ ոճայինների հաջող մեկնարկը երիտասարդական ԵԱ-ում


Լուսանկարը` Մեդիամաքս


Հռոմում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:

Մրցումային առաջին օրը հաջող է դասավորվել Հայաստանի հավաքականի համար: Մինչեւ 57 կգ քաշային կարգում Արսեն Հարությունյանն անցկացրել է տպավորիչ ու գեղեցիկ գոտեմարտեր, հաղթել ռումինացի, ադրբեջանցի ու հունգարացի մրցակիցներին եւ դուրս եկել եզրափակիչ:

 

Ոսկե մեդալի համար պայքարում Հարությունյանն այսօր ուժերը կչափի Անդրեյ Ժելեպի (Ուկրաինա) հետ:

 

Բրոնզե մեդալի համար կպայքարեն Արման Անդրիասյանը (70 կգ), որի մրցակիցը Վեսելին Գեորգիեւն (Բուլղարիա) է եւ  Արման Ավագյանը (79 կգ): Վերջինիս մրցակցի անունը դեռ հայտնի չէ: 

 

Սփոփիչ գոտեմարտում հանդես կգա Գեղամ Գալստյանը (65 կգ):

 

Այսօր պայքարի են դուրս գալու նաեւ Վազգեն Թեւանյանը (61 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Մհեր Մարկոսյանն (86 կգ) ու Հովհաննես Մաղաքյանը (120 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին