Ապրիլ 24, 2024
5554 դիտում

Երիտասարդական ԵԱ-ում այսօր ելույթները սկսում են հայ ազատ ոճայինները


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական ընտրանին այսօրվանից սկսում է ելույթները Եվրոպայի առաջնությունում:

Հռոմում այսօր մինչեւ 57 կգ քաշային կարգում Արսեն Հարությունյանը 1/8 եզրափակչում հանդիպելու է ռումինացի Մադալին Բարանգային: Գեղամ Գալստյանը (65 կգ) որակավորման փուլում մրցելու է Ռիադ Ռեդջեպի (Մակեդոնիա) հետ:

Արման Անդրիասյանը (70 կգ) նույնպես որակավորումից է սկսելու պայքարն ու մրցելու Դանիել Չոմանիչի (Սլովակիա) հետ: Արման Ավագյանի (79 կգ) մրցակիցը 1/8 փուլում Իվարս Սամուսոնոկսն (Լատվիա) է:

Ավետիք Վարդանյանի թիմի կազմում ԵԱ-ում հանդես են գալու նաեւ Վազգեն Թեւանյանը (61 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Մհեր Մարկոսյանն (86 կգ) ու Հովհաննես Մաղաքյանը (120 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին