7512 դիտում

ԵԱ-ի մեդալային 1-ին օրը հունահռոմեականները 3 պարգեւի են արժանացել


Լուսանկարը` UWW


Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը նվաճել է առաջին մեդալները:

Տիգրան Մինասյանի հաղթանակից ու ԵԱ-ի հաղթող դառնալուց հետո գորգ են դուրս եկել նաեւ մեդալների համար պայքարող նրա թիմակիցները:

Վահե Պողոսյանը (77 կգ) բրոնզե մեդալի համար պայքարում հանդիպել է Կուրե Պեր Անդերսին (Նորվեգիա) ու հաղթանակ տարել 7:5 հաշվով:



Նույն փուլում հաջող է հանդես եկել ու երրորդ տեղը գրավել նաեւ Դավիթ Օվասափյանը (130 կգ), որը 6:0 հաշվով ուժեղ է եղել Արտյոմ Շումսկուց (Բելառուս):



Այսօր բրոնզե պարգեւի համար կգոտեմարտի Արարատ Մանուչարյանը (60 կգ), սփոփիչ գոտեմարտում հանդես կգա Մալխաս Ամոյանը (72 կգ), նրանց մրցակիցների անունները դեռ հայտնի չեն: Սփոփիչ հանդիպում կանցկացնի նաեւ Էրիկ Էլոյանը (82 կգ), որն ուժերը կչափի վրացի Այվենգո Ռիկաձեի հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին