Ապրիլ 19, 2024
6041 դիտում

ԵԱ. Տիգրան Մինասյանի հաղթանակը ժամանակից շուտ ու ոսկե մեդալը


Լուսանկարը` Մեդիամաքս


Տիգրան Մինասյանը Հռոմում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում դարձել է հաղթող:

Մինչեւ  55 կգ քաշային կարգի եզրափակչում նա մրցել է իտալացի Ջովաննի Ֆրենիի հետ ու ընդամենը 40 վայրկյանում վստահ հաղթանակ տարել 8:0 հաշվով:

 

Մինասյանը նվաճել է Հայաստանի հունահռոմեական ընտրանու առաջին մեդալը: Այսօր Վահե Պողոսյանը (77 կգ) բրոնզե մեդալի համար պայքարում ուժերն է չափելու Պեռ Կուռեի (Նորվեգիա) հետ: Դավիթ Օվասափյանի (130 կգ) մրցակիցն էլ 3-րդ տեղի համար պայքարում լինելու է Արտյոմ  Շումսկին (Բելառուս):

 

Մինչեւ 60 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում էլ հանդես է գալու Արարատ Մանուչարյանը, նրա մրցակիցը Ռուսաստանը ներկայացնող Աբու Մուսլիմ Ամաեւն է:

 

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին