Ապրիլ 19, 2024
6175 դիտում

ԵԱ. Մեդալի 3 հավակնորդ ու պայքարը սկսող 4 հունահռոմեական ըմբիշներ


Լուսանկարը` Մեդիամաքս


Հռոմում շարունակվող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում այսօր պայքարի են դուրս գալու եւս 4 հայ հունահռոմեականներ:

Արարատ Մանուչարյանը (60 կգ) 1/8 եզրափակչում հանդիպելու է թուրք Քերեմ Քամալի հետ, Աշոտ Կիրակոսյանի (67 կգ) մրցակիցը  Կրիստո Վիդասն (Էստոնիա) է, Մալխաս Ամոյանը (72 կգ) որակավորման փուլում հանդիպելու է Գերգելի Բուեռսոելի (Սլովակիա) հետ: Էրիկ Էլոյանն (82 կգ) էլ ուժերն է չափելու Ալեքսանդր Կամարովի (Ռուսաստան) հետ:

Այսօր եզրափակչում հանդես է գալու մինչեւ 55 կգ քաշային Տիգրան Մինասյանը: Նրա մրցակիցը իտալացի Ջովաննի Ֆրենին է: Բրոնզե մեդալների համար էլ գոտեմարտելու են Վահե Պողոսյանն (77 կգ) ու Դավիթ Օվասափյանը (130 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին