5139 դիտում

Տիգրան Մինասյանը դուրս է եկել ԵԱ-ի եզրափակիչ


Լուսանկարը` Մեդիամաքս


Հռոմում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանը եզրափակչի մասնակից ունի:

Վստահ ելույթներ ու հաղթանակներ է տարել մինչեւ 55 կգ քաշային Տիգրան Մինասյանը: Կիսաեզրափակչում նա 14:4 հաշվով ուժեղ է եղել թուրք Չիհատ Լիմանից: Եզրափակչում Մինասյանը մրցելու է իտալացի Ջովաննի Ֆրենիի հետ:

 

Վահե Պողոսյանն (77 կգ) էլ պայքարելու է բրոնզե մեդալի համար: Կիսաեզրափակչում նա 0:9 հաշվով զիջել է ռուս Եգոր Կադիրովին:

 

Վաղը ԵԱ-ում հանդես են գալու նաեւ Արարատ Մանուչարյանը (60 կգ), Աշոտ Կիրակոսյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ) եւ Էրիկ Էլոյանը (82 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին