Ապրիլ 16, 2024
exclusive
10711 դիտում

Ազատ ոճի ընտրանին երիտասարդական ԵԱ-ին կմասնակցի 8 ըմբիշով


Լուսանկարը` krzbb.de


Հուլիսի 30-ից օգոստոսի 5-ն Իտալիայում կայանալու է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը:

Հայաստանի ազատ ոճի երիտասարդական ընտրանու գլխավոր մարզիչ Ավետիք Վարդանյանը Mediamax Sport-ին ասել է, որ վերջին նախապատրաստական հավաքն անցկացնելու են հուլիսի 23-ից Օլիմպավանում ու մրցավայր են մեկնելու օգոստոսի 2-ին:

Հռոմում ելույթ են ունենալու Արսեն Հարությունյանը (57 կգ), Վազգեն Թեւանյանը (61 կգ), Գեղամ Գալստյանը (65 կգ), Արման Անդրիասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Մհեր Մարկոսյանն (86 կգ) ու Հովհաննես Մաղաքյանը (120 կգ):

«Թիմը Դաղստանից է վերադարձել, ու մի քանի օր հանգստանում ենք: Լավ մարզիկներ ունենք ու նրանցից ակնկալիքներ էլ կան»,- ասել է Վարդանյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին