12807 դիտում

Սահակ Հովհաննիսյանն ՕԽ-ին անհատական ծրագրով է պատրաստվում


Լուսանկարը` Մեդիամաքս


Հոկտեմբերի 6-18-ը Բուենոս Այրեսում կայանալիք պատանեկան Օլիմպիական խաղերի ըմբշամարտի մրցումներում Հայաստանը ներկայացնելու է միայն Սահակ Հովհաննիսյանը (60 կգ):

Մեծ սպորտի ապագա աստղերը. Սահակ Հովհաննիսյան


Հունահռոմեական ոճի ըմբիշը մեկ ամիս առաջ է նվաճել ուղեգիրը Սկոպյեում կայացած Եվրոպայի առաջնությունում՝ դառնալով հաղթող:

«Սահակը գեղեցիկ գոտեմարտեր է անցկացրել ԵԱ-ում ու տպավորիչ հաղթանակներ տարել: Նա Օլիմպիական խաղերին անհատական ծրագրով է պատրաստվում, հավաքների կմասնակցի նաեւ երիտասարդական թիմի հետ: Ամեն ինչ կանենք, որ խաղերին լավագույն մարզավիճակում մասնակցի ու կարողանա պայքարել մեդալի համար»,- ասել է Հայաստանի պատանեկան ընտրանու գլխավոր մարզիչ Գագիկ Խաչատրյանը:

Ըմբիշը Եվրոպայի առաջնությունում կոնքոսկրի վանսվածքով էր հանդես եկել, ըստ մարզչի, Հովհաննիսյանի ապաքինումը լավ է ընթանում ու նա առաջիկայում նաեւ միջազգային մրցաշարերի կկարողանա մասնակցել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին