Ապրիլ 26, 2024
6432 դիտում

Ըմբիշները մեդալներ են նվաճել զինվորականների առաջնությունում


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Հայաստանի զինված ուժերի մարզիկ-զինծառայողների հունահռոմեական ըմբշամարտի հավաքական թիմը մասնակցել է զինվորականների համաշխարհային ըմբշամարտի 33-րդ առաջնությանը:

Առաջնությանը, որին մասնակցել են նաեւ օլիմպիական, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ, հրավիրված էին 22 պետությունների 153 մարզիկներ:

Հայաստանի հավաքականը մրցայար է մեկնել 9 ըմբիշով:

Արմեն Բաբալարյանի սաներին հաջողվել է նվաճել 5 մեդալ: Հաղթողի կոչումը նվաճել է Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ):

Ասլան Պողոսյանը (67 կգ) կանգնել է պատվոհարթակի երկրորդ աստիճանին, իսկ Արարատ Մանուչարյանը (60 կգ), Արմեն Հակոբյանը (72 կգ) եւ Էդուարդ Սարգսյանը (82 կգ) նվաճել են բրոնզե մեդալներ:

Մրցավար Գուրգեն Սահակյանն էլ արժանացել է մրցաշարի լավագույն մրցավարի կոչմանը, հայնտում է Պաշտպանության նախարարությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին