16686 դիտում

Սահակ Հովհաննիսյանը դարձել է պատանեկան ԵԱ-ի ոսկե մեդալակիր


Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW


Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Սահակ Հովհաննիսյանը դարձել է Սկոպյեում ընթացող Եվրոպայի պատանիների առաջնության ոսկե մեդալակիր:

Մինչեւ 60 կգ քաշային կարգում Հովհաննիսյանի մրցակիցը եղել է Գիորգի Չխիկվաձեն (Վրաստան): Հայ մարզիկն առավելության է հասել 5:3 հաշվով ու դարձել ԵԱ-ի հաղթող:



Հաղթական գոտեմարտ է անցկացրել նաեւ Ռոբերտ Կարապետյանը (51 կգ): Նա բրոնզե մեդալի համար պայքարում 12:8 հաշվով հաղթել է Ադոմաս Գրիգալիունասին (Լիտվա) ու գրավել երրորդ տեղը:



Ավելի վաղ հունահռոմեական թիմից բրոնզե մեդալակիր էին դարձել նաեւ Գառնիկ Հովհաննիսյանը եւ Շանթ Խաչատրյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին