Ապրիլ 19, 2024
6756 դիտում

Ազատ ոճի երիտասարդական ընտրանին Մոլդովայի մրցաշարի հաղթողն է


Լուսանկարը` Facebook


Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը դարձել է Մոլդովայի միջազգային թիմային մրցաշարի հաղթող:

Ավետիք Վարդանյանի սաները 3 հաղթանակ են տարել: Երիտասարդ ազատ ոճայիններն ուժեղ են եղել Ուկրաինայի ու Բելառուսի թիմերից, իսկ եզրափակչում 7:4 հաշվով հաղթել են տանտերերի՝ Մոլդովայի հավաքականին:

 

Մրցաշարին մասնակցել են Առաքել Մովսիսյանը (50 կգ), Կարեն Զուրաբյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թեւանյանը (65 կգ), Գեղամ Գալստյանը (70 կգ), Արման Անդրիասյանը (74 կգ), Հրայր Ալիխանյանը (79 կգ), Արման Ավագյանը (86 կգ), Մհեր Մարկոսյանը (92 կգ) եւ Հովհաննես Մաղաքյանը (120 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին