5333 դիտում

Պատանեկան ԵԱ-ում այսօր պայքարը սկսում են հունահռոմեականները


Լուսանկարը` Մեդիամաքս


Եվրոպայի պատանեկան առաջնությունում ազատ ոճայինների հաջող ելույթից հետո, նրանք նվաճել են 1-ական ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներ, այսօր պայքարի են դուրս գալու հունահռոմեականները:


Մինչեւ 48 կգ քաշային կարգի 1/4 եզրափակչում Գառնիկ Հովհաննիսյանը մրցելու է ուկրաինացի Դմիտրո Վասիլիեւի հետ: Վարդան Եղիազարյանը (55 կգ) 1/8 եզրափակչում ուժերն է չափելու Վալյոն Բաջրամի (Մակեդոնիա) հետ:

65 կգ քաշային Շանթ Խաչատրյանը պայքարը սկսելու է որակավորման փուլից ու հանդիպելու է Ռադիկ Ռախմատուլինի (Իսրայել) հետ: Կարեն Խաչատրյանը (80 կգ) նույն փուլում մրցելու է գերմանացի Անտոն Էրիկ Ֆիվեգի հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին