exclusive
6849 դիտում

Ֆրանգուլյանը մայիսի 19-ին կգոտեմարտի Մուրադ Նուխկադիեւի հետ


Լուսանկարը` unitedworldwrestling


Մայիսի 19-ին Ռուսաստանում կայանալու են ըմբշամարտի գոտեմարտեր, որոնց շրջանակներում ներակայացուցիչ է ունենալու նաեւ Հայաստանը:

2016 թվականի ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն Մուրադ Նուխկադիեւի հետ մրցելու է Եվրոպայի բրոնզե մեդալակիր Վալոդյա Ֆրանգուլյանը:

Mediamax Sport-ին ըմբիշը պատմել է սպասվող դիմակայության ու վերջերս Կասպիյսկում կայացած Եվրոպայի առաջնությունում իր մասնակցության մասին:

Մասնակցելու հրավերը

Մրցաշարի կազմակերպիչները որոշել են, որ այդ սպորտային իրադարձության բացման ընթացքում պետք է հնարավորինս հայտնի մարզիկներ գոտեմարտեն: Այդպես ես էլ եմ հայտնվել հրավիրված ըմբիշների ցանկում: Երբ ինձ առաջարկեցին մասնակցել, համաձայնությունս տվեցի:

Հետո արդեն Եվրոպայի առաջնության մարզումների ժամանակ էլ հանդիպում ունեցա կազմակերպիչների հետ ու պայմանավորվեցինք, այդ մասին տեղյակ պահեցի մեր մարզչական շտաբին:

Հիմա ԵԱ-ից հետո էլ շարունակում եմ մարզումներս Երեւանում ու պատրաստվում եմ այդ գոտեմարտին:

Անհաջող ԵԱ-ն

Մրցաշարից առաջ թվում էր՝ ամեն ինչ լավ է, մարզումներն անցել էին պլանավորածի պես, բայց արդյունքը ցույց տվեց, որ պետք էր ավելի լավ պատրաստվել: Եթե առաջին գոտեմարտում զիջեցի, ուրեմն բավականաչափ չեմ մարզվել, պետք է շարունակել աշխատել:

Սպասելիքներն առաջիկա հանդիպումից

Մեր մարզաձեւում աճում ես ուժեղ մարզիկների հետ մարզվելով ու մրցելով: Երբեք չեմ խուսափել ուժեղ մրցակիցներից ու ցանկանում եմ, որքան հնարավոր է շատ մրցումների մասնակցել ու գոտեմարտել: Առաջիկա հանդիպումն ինձ հիանալի հնարավորություն կտա տեսնել բացերս: Մենք առանց կշռվելու ենք գորգ դուրս գալու, ինձ համար լավ շանս է դրսեւորվելու ու հասկանալու, ինչի վրա է պետք հետագայում աշխատել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին