Ապրիլ 20, 2024
3723 դիտում

Ազատ ոճայինները սկսում են ելույթները Եվրոպայի առաջնությունում


Լուսանկարը` Մեդիամաքս


Կասպիյսկում շարունակվող Եվրոպայի առաջնությունում այսօր ելույթները սկսում են ազատ ոճայինները: Հայաստանի հավաքականի կազմում գորգ են դուրս գալու 5-ը:

Մինչեւ 57 կգ քաշային կարգում Միհրան Ջաբուրյանն որակավորման փուլում մրցելու է ռումինացի Անդրեյ Դուկովի հետ: Նույն փուլում Վալտեր Մարգարյանն (70 կգ) ուժերն է չափելու ավստրիացի Մաքսիմիլիան Աուսերլեիտների հետ, Վարուժան Կաջոյանի (79 կգ) մրցակիցը Հենրի Ալեքսի Սելենիուսն (Ֆինլյանդիա) է:

Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ) 1/8 եզրափակչում հանդիպելու է Օլիմպիական, Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Վլադիմիր Խինչիգաշվիլիին (Վրաստան): Գեորգի Կետոեւը (97 կգ) պայքարը կսկսի միանգամից 1/4 եզրափակչից ու կմրցի Նուրմագոմեդ Գաջիեւի (Ադրբեջան) հետ:

Ազատ ոճի թիմի կազմում հանդես են գալու նաեւ Գարիկ Բարսեղյանը (61 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Մարզպետ Գալստյանը (86 կգ), Շամիր Աթյանը (92 կգ), եւ Լեւան Բերիանիձեն (125 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին