Ապրիլ 24, 2024
exclusive
8763 դիտում

Երիտասարդ ազատ ոճայինները Մոլդովայում մրցաշարի են մասնակցելու


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը միջազգային մրցաշարի է մասնակցելու Մոլդովայում:

Այսօր թիմն Ավետիք Վարդանյանի գլխավորությամբ կավարտի Ծաղկաձորում մեծահասակների ընտրանու հետ այս տարվա առաջին ուսումնամարզական հավաքը:

Mediamax Sport-ին մարզիչն ասել է մասնակից ըմբիշների անունները: Հանդես կգան Կարեն Զուրաբյանը, Ռազմիկ Պապիկյանը (57 կգ), Վազգեն Թեւանյանը, Արսեն Հարությունյանը (61կգ), Գեղամ Գալստյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Դավիթ Գեւորգյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Կոլյա Հարությունյանը (92 կգ) եւ Հովհաննես Մաղաքյանը (125 կգ):

«Հավաքականի կազմն ընտրվել է Գոլեցյանի մրցաշարի, ինչպես նաեւ Եվրոպայի ու Աշխարհի առաջնության արդյունքներով: Երիտասարդների մոտ էլ քաշային կարգերը փոխվել են, մենք նախորդ տարի մասնակցել ենք Իրանի միջազգային ու Գնել Մեջլումյանի մրցաշարերին»,- նշել է Վարդանյանը:

Նա այնպես է պլանավորել, որ երիտասարդ ազատ ոճայիններն ամեն ամիս մրցաշարի մասնակցեն ու կարողանան հարմարվել նոր քաշերին ու իրենց ավելի լավ զգան:

Մարտին էլ տղաները հանդես են գալու Անդրանիկ Հարոյանի մրցաշարում, այն ընտրական է լինելու Մ-23 տ. Եվրոպայի առաջնության կազմի ընտրության համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին