Ապրիլ 19, 2024
9258 դիտում

Մանուկյան. Ամեն ինչ անում եմ, որ ԵԱ-ում ու ԱԱ-ում լավ հանդես գամ


Լուսանկարը` Մեդիամաքս


Նոր մրցակարգով անցկացված Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 87 կգ քաշային կարգում հաղթող է դարձել Աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը:

Լրագրողների հետ զրույցում ըմբիշը խոստովանել է, որ իր որոշմամբ է մասնակցել առաջնությանը:

«Մարզավիճակ ձեռք բերելու համար պետք է մեկնեի արտերկիր, նախընտրեցի այստեղ հանդես գալ: Առաջիկայում կպատրաստվեմ հետագա մրցումներին: Ամեն ինչ տանում է նրան, որ Եվրոպայի ու Աշխարհի առաջնություններում լավ հանդես գամ»,- ասել է նա:

Մանուկյանն ընդգծել է, որ առաջիկա մրցաշարերում ելույթ կունենա 82 կգ քաշային կարգում, իսկ 2019 թվականից՝ 87-ում, որպեսզի Օլիմպիական խաղերում էլ այդ քաշային կարգը ներկայացնի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին