Ապրիլ 19, 2024
exclusive
11510 դիտում

Հունահռոմեականները պատրաստվում են Հայաստանի առաջնությանը


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայ հունահռոմեական ոճի ըմբիշները պատրաստվում են հունվարի 27-28-ը կայանալիք Հայաստանի առաջնությանը:

Mediamax Sport-ի թղթակցի հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանն ասել է, որ առաջնության արդյունքներից հետո պարզ կլինի, թե ովքեր կընդգրկվեն թիմի կազմում ու կմասնակցեն առաջիկա հավաքներին:

«Փետրվարին մարզումներ կունենանք Ծաղկաձորում, իսկ հետո կմասնակցենք Կիեւի միջազգային մրցաշարին: Մարտին համատեղ հավաքներ կլինեն Բելառուսում, իսկ Եվրոպայի առաջնությունից առաջ վերջին աշխատանքները կանենք Երեւանում»,-ասել է Ջուլֆալակյանը:

Եվրոպայի առաջնությունն այս տարի կայանալու է ապրիլի 30-ից մայիսի 6-ը Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին