7708 դիտում

Ըմբշամարտի ֆեդերացիան փաստում է, որ ֆինանսական խնդիրներ չունի


Լուսանկարը` Մեդիամաքս


Այսօր կայացել է ըմբշամարտի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի նիստը, որի ընթացքում քննարկվել են 2018 թվականի ծրագրերը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի խոսքով ֆեդերացիայում եղել են որոշակի խնդիրներ, որոնք լուծվել են:

«Մայիսից խնդիրների առաջ ենք կանգնել, միայն պետական ֆինանսավորումը չէր բավականացնում հոգալ հավաքականների ու ֆեդերացիայի ծախսերը: Այդ ժամանակ մեզ ձեռք է մեկնել ՀԱՕԿ-ը: Դրա շնորհիվ կարողացանք հավաքներ անցկացնել, պատշաճ կերպով մասնակցել ԱԱ-ին»,- մարզչի խոսքերը մեջբերում է  ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Ըստ նրա`յուրաքանչյուր ընտանիքում էլ կարող են խնդիրներ առաջանալ, բայց իրենք կարող են կարգավորել դրանք: Ջուլֆալակյանն ընդգծել է, որ մի քանի օր առաջ հանդիպել են Գագիկ Ծառուկյանի հետ ու քննարկել 2018 թվականի օրացուցային պլանը.

«Նա ասաց, որ ըմբշամարտի ֆեդերացիան առ այսօր ֆինանսական խնդիրներ չի ունեցել, համոզված լինենք, որ նույն կերպով շարունակվելու է: Մեր հավաքականը լավագույններից է, պետք է ամեն ինչ անել նոր հաղթանակների համար»,- ասել է մարզիչը:

Ֆեդերացիայի փոխնախագահ Ռոբերտ Խաչատրյանը պարզաբանել է գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանի պաշտոնանկությունը, նշելով, որ նա առողջական խնդիրներ պատճառով է մի քանի ամիս բացակայելու:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին