Ապրիլ 25, 2024
13381 դիտում

Ջուլֆալակյանն առաջարկում է Լավագույն 10-յակի ընտրության իր տարբերակը


Լուսանկարը` Մեդիամաքս


Մարզական 2017-ն արդեն ամփոփվել է եւ երեկ էլ պարգեւատրվել են լավագույն 10 մարզիկները: Սակայն այս անգամ եւս, ինչպես նախորդ տարիներին, առանց դժգոհությունների չի անցնում:


Օլիմպիական արծաթե մեդալակիր, Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը կարծում է, որ «նման ոչ ճիշտ «10 լավագույն» չունենալու համար կարելի է մշակել մրցումների համապատասխան ցանկ»:
«Յուրաքանչյուր նվաճված մեդալը միավորներ կապահովի մրցանակակրի համար, որոնց հանրագումարով տարվա վերջում ավտոմատ կերպով կունենանք տարվա «լավագույն մարզիկ»։ Օրինակ՝ Օլիմպիական ոսկի-20 միավոր,
արծաթ-15, բրոնզ-10 եւ նույն սկզբունքով Աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների դեպքում (ինչպես նաեւ նախապես որոշված կարեւոր այլ մրցաշարերի)»,-գրել է ըմբիշը:

Նա նաեւ կարծիք է հայտնել, թե այսօր ընտրում են սպորտային լրագրողներ, որոնց որոշ մասի պրոֆեսիոնալիզմը խիստ կասկածելի է, իսկ հասարակության ընտրությունն էլ, բնականաբար, չի կարող պրոֆեսիոնալ լինել, այլ լինելու է ուղղակի պրիմիտիվ «սիմպատիայով» եւ մարզիկի ընդհանուր ճանաչվածությամբ՝անկախ այդ մարզիկի տվյալ տարում ունեցած սպորտային նվաճումներից:

«Արդյունքում տուժում են բազմաթիվ արժանի մարզիկներ... էլ չասեմ Օլիմպիական եւ ոչ Օլիմպիական մարզաձեւերի միջեւ հավասարության նշան դնելը: Մի խոսքով, պատրաստ ենք սպորտ նախարարությանն օգնել արժեքավոր խորհուրդներով, ոչ միայն տվյալ խնդրում»,-եզրափակել է Ջուլֆալակյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին