Ապրիլ 16, 2024
exclusive
21740 դիտում

Ակումբային ԱԱ-ում Հայաստանը կներկայացնի Երեւանի «Դինամոն»



Երեւանի «Դինամո» ակումբը պատրաստվում է Թեհրանում կայանալիք հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի ակումբային առաջնությանը:

Թիմի գլխավոր մարզիչ Արսեն Մակվեցյանը Mediamax Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ մրցաշարին պատրաստվել են շուրջ մեկ ամիս:

«Երկու թիմով էինք աշխատում: Գյումրեցի տղաները պարապում էին իրենց մոտ, իսկ մյուսները՝ Երեւանում: Ապա հավաքվեցինք Երեւանում ու սկսեցինք հավաքը: Տղաները երիտասարդ են, նրանցից շատերը հաջող են հանդես եկել Գերմանիայի ու Ֆրանսիայի ակումբային առաջնություններում, մինչեւ 23 տարեկանների ԵԱ-ում: Վերջերս Երեւանում մրցաշար կայացավ, հենց դրա ավարտից հետո էլ որոշեցինք թիմի վերջնական կազմը»,-ասել է Մակվեցյանը:

Առաջնությանը ելույթ են ունենալու Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Մուրադ Հարությունյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Ալեքսան Միքայելյանը (67 կգ), Արմեն Հակոբյանը (72 կգ), Արգիշտի Աբգարյանը (82 կգ), Գեղամ Թորգոմյանը (87 կգ), Վաղարշակ Մինասյանը (97 կգ) եւ Էդգար Խաչատրյանը (130 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին