Ապրիլ 24, 2024
22644 դիտում

Մ-23 տ. ԱԱ-ում պայքարը մեդալների համար կշարունակվի այսօր


Լուսանկարը` unitedworldwrestling.org


Լեհաստանում երեկ մեկնարկած Մ-23 տարեկանների Աշխարհի առաջնությունն անհաջող է եղել հայ հունահռոմեական ըմբիշների համար: Երկուսն էլ պարտություն են կրել ու դուրս մնացել մեդալների համար պայքարից:

Այսօր գորգ են դուրս գալու մնացած երեքը: Տարոն Դումոյանը մինչեւ 59 կգ քաշային կարգի 1/8 եզրափակչում հանդիպելու է հնդիկ Գյանենդեր Գյանենդերի հետ:

Կարեն Ասլանյանը (66 կգ) որակավորման փուլում ուժերն է չափելու ճապոնացի Շոգո Տակահաշիի հետ, իսկ Սարգիս Քոչարյանը (80 կգ) 1/8 եզրափակչում՝ Ազամատ Խակուլովի (Ռուսաստան):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին