22481 դիտում

Հունահռոմեականները սկսում են պայքարը Մ-23 տ. ԱԱ-ում


Լուսանկարը` bul-wrestling.org


Այսօր Լեհաստանում մեկնարկում է Մ-23 տարեկանների ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը:

Առաջինը պայքարի մեջ են մտնում հունահռոմեական ոճի ըմբիշները, նրանք հանդես են գալու Էդուարդ Սահակյանի գլխավորությամբ:

Մինչեւ 71 կգ քաշային կարգում Արմեն Հակոբյանն որակավորման փուլում ուժերն է չափելու Ալեքսանդր Ջոն Մոսսինգի (ԱՄՆ) հետ: Գեղամ Թորգոմյանը (85 կգ) նույն փուլում մրցելու է բելառուս Զախար Դմիտրիչենկայի հետ:

Հունահռոմեականներից ԱԱ-ում հանդես են գալու նաեւ Տարոն Դումոյանը (59 կգ), Կարեն Ասլանյանը (66 կգ) եւ Սարգիս Քոչարյանը (80 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին