Ապրիլ 23, 2024
24811 դիտում

Հայ ըմբիշներն այսօր մեկնարկում են «Ալաններ» մրցաշարում


Լուսանկարը` Մեդիամաքս


Այսօր Վլադիկավկազում մեկնարկում է ազատ ոճի ըմբշամարտի միջազգային «Ալաններ» մրցաշարը, որտեղ հանդես կգան նաեւ հայ մարզիկները:

Առաջին օրը գորգ դուրս կգան մինչեւ 57, 65, 74 ու 97 կգ քաշային ըմբիշները:

 

Հանդես կգան Գարիկ Բարսեղյանը, Մխիթար Գրիգորյանը (57 կգ), Վալոդյա Ֆրանգուլյանը  (65 կգ) եւ Վարուժան Կաջոյանը (74 կգ) եւ Շամիր Աթյանը (97 կգ):

 

Մրցաշարում վաղը կմրցեն Վաղինակ Մաթեւոսյանը (61 կգ), Հովհաննես Մխիթարյանը եւ Սարգիս Հովսեփյանը (86 կգ):

 

«Ալանների» մրցանակային ֆոնդը 80 հազ. դոլար է կազմում, հաղթողը կստանա 5000,  2-րդ ու 3-րդ մրցանանակիրներն էլ՝ 2000 ու 1000 դոլար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին