exclusive
29899 դիտում

Ազատ ոճայինները կմասնակցեն Վլադիկավկազի մրցաշարին


Լուսանկարը` Մեդիամաքս


Նոյեմբերի 18-19-ը Վլադիկավկազում կայանալու է ազատ ոճի ըմբշամարտի միջազգային «Ալաններ» մրցաշարը: Մասնակցելու են 11 երկրի, այդ թվում եւ Հայաստանի ներկայացուցիչները:

Mediamax Sport-ին Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանն ասել է, որ հանդես կգան 7 ըմբիշներ:

Վլադիկավկազ կմեկնեն Գարիկ Բարսեղյանը, Մխիթար Գրիգորյանը (57 կգ), Վաղինակ Մաթեւոսյանը (61 կգ), Վալոդյա Ֆրանգուլյանը  (65 կգ), Վարուժան Կաջոյանը (74 կգ), Հովհաննես Մխիթարյանը եւ Սարգիս Հովսեփյանը (86 կգ):

Մրցաշարի մրցանակային ֆոնդը 80 հազ. դոլար է կազմում, հաղթողը կստանա 5000,  2-րդ ու 3-րդ մրցանանակիրներն էլ՝ 2000 ու 1000 դոլար:

Թիմը հանդես կգա հավաքականի երկրորդ մարզիչ Էդգար Ենոքյանի գլխավորությամբ, քանի որ Կուրղինյանը Մ-23 տ. ընտրանուն պատրաստում է նոյեմբերի 21-26-ը Լեհաստանում կայանալիք ԱԱ-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին