Ապրիլ 26, 2024
25515 դիտում

Պատանի ըմբիշները հաջող են հանդես եկել Հյուսիսային Օսեթիայի մրցաշարում


Լուսանկարը` bul-wrestling.org


Հյուսիսային Օսեթիայում կայացած միջազգային պատանեկան մրցաշարում հանդես են եկել նաեւ հայ ազատ ոճի ըմբիշները: Նրանք վերադարձել են մեդալներով:

42 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը, Կնյազ Աբովյանը (46 կգ), Րաֆֆի Արտուշյանն (50 կգ) ու Լյովա Գեւորգյանն (85 կգ) առաջին տեղն են զբաղեցրել:

Անդրիկ Ավետիսյանը (35 կգ) դարձել է արծաթե մեդալակիր, իսկ Մանվել Խեչոյանը (54 կգ) կանգնել է պատվոհարթակի 3-րդ աստիճանին:

Մրցաշարին մասնակցել են մոտ 200 ըմբիշներ Ռուսաստանից, Էստոնիայից, Հունաստանից ու Իսրայելից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին