33775 դիտում

Արսեն Ջուլֆալակյանը մասնակցելու է ՄՕԿ-ի մարզիկների համաժողովին


Լուսանկարը` Մեդիամաքս


Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը նոյեմբերի 11-13-ը Լոզանի Օլիմպիական թանգարանում մասնակցելու է ՄՕԿ-ի միջազգային մարզիկների համաժողովին:

2 տարին մեկ ՄՕԿ-ը հավաքում է մարզիկներին ու հնարավարություն տալիս նրանց փոխանակվել գաղափարներով ու քննարկել կարեւոր թեմաներ:

80-ից ավելի մասնակիցները 3 օրվա ընթացքում քննարկելու են ՄՕԿ-ի նոր «Բոլորը միասին» մարտավարության հիմնական կետերն ու փորձելու են Օլիմպիական շարժման շրջանակներում ավելի լսելի դարձնել մարզիկների ձայնը:

Նրանց ուշադրության կենտրոնում են լինելու մի շարք կարեւոր հարցեր: Համաժողովին մասնակցելու է նաեւ ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին