Ապրիլ 18, 2024
exclusive
33970 դիտում

9 ըմբիշներ կմասնակցեն Մ-23 տարեկանների Աշխարհի առաջնությանը


Լուսանկարը` Մեդիամաքս


Նոյեմբերի 21-26-ը Լեհաստանում կայանալու է Մ-23 տարեկանների ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը Mediamax Sport-ին ասել է, որ հանդես են գալու 9 ըմբիշներով:

Հունահռոմեականների թիմի կազմում Էդուարդ Սահակյանի գլխավորությամբ մրցելու են Տարոն Դումոյանը (59 կգ), Կարեն Ասլանյանը (66 կգ), Արմեն Հակոբյանը (71 կգ), Գեղամ Թորգոմյանը (75 կգ) եւ Սարգիս Քոչարյանը (80 կգ):

Հաբեթնակ Կուրղինյաննն էլ մրցավայր է տանելու Գեւորգ Թադեւոսյանին (57 կգ), Ղազար Համբարձումյանին (61 կգ), Խաչատուր Պապիկյանին (70 կգ) եւ Հրայր Ալիխանյանին (74 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին