Ապրիլ 25, 2024
37755 դիտում

Մաքսիմ Մանուկյանը «Սինա Սանատի» հետ դարձել է Իրանի փոխչեմպիոն


Լուսանկարը` iawf.ir

Լուսանկարը` iawf.ir

Լուսանկարը` iawf.ir


Աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանն սկսել է ելույթներն Իրանի ըմբշամարտի ակումբային առաջնությունում:

Նա երկու գոտեմարտ է անցկացրել «Սինա Սանատ» ակումբի կազմում ու երկուսում էլ մեծ առավելության հասել մրցակիցների նկատմամբ՝ 5:1 ու 11:0 հաշիվներով:

Մանուկյանի ակումբն Իրանի առաջնության արծաթե մեդալակիր է դարձել, թիմը եզրափակչում զիջել է «Ռազիին»:

Դեկտեմբերին էլ Մանուկյանը հանդես է գալու Աշխարհի ակումբային առաջնությունում, բայց դեռ հայտնի չէ, թե որ թիմի կազմում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին