Ապրիլ 19, 2024
exclusive
26684 դիտում

Սարգսյանի մրցաշարի վերջին օրը Հայաստանը 2 ոսկե մեդալ է նվաճել


Լուսանկարը` Մեդիամաքս


Երկօրյա պայքարից հետո Վանաձորում այսօր ավարտվել է Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը: Որոշվել են մնացած 4 քաշային կարգերի հաղթողները:

Հատկապես դինամիկ ու լարված է ստացվել մինչեւ 61 կգ քաշային կարգի եզրափակիչը: Մրցակիցներից ոչ մեկը չէր ցանկանում զիջել, ի վերջո Ղազար Համբարձումյանը համառ պայքարում 7:6 հաշվով առավելության է հասել Աշոտ Վելիցյանի նկատմամբ:

 

70 կգ քաշային կարգում ռուս Զաուռ Սիդակովը ժամանակից շուտ հաղթել է Կոնստանտինե Խառալաշվիլին (Վրաստան) ու մրցաշարում առաջին տեղը զբաղեցրել:

 

86 կգ-ում ոսկե մեդալը 2 ռուսների պայքարում նվաճել է Արթուր Նայֆոնովը, 2-րդը Բատիռբեկ Ցակիուլվն է:

 

Գերծանր քաշային կարգում էլ ԱԱ-ի ու Եվրոպայի բրոնզե մեդալակիր Լեւան Բերիանիձեն է դարձել հաղթող, Գիորգի Մեշվլդիշվիլին (Վրաստան) հրաժարվել է եզրափակչից:

 

Մրցաշարի հաղթողները ստացել են 1000 դոլար, արծաթե մեդալակիրները՝ 500, իսկ բրոնզե մեդալակիրներն ու հաղթողների մարզիչները՝ 300-ական դոլար: Մասնակցել են 5 երկրների մոտ 100 ըմբիշներ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին