Ապրիլ 24, 2024
exclusive
21665 դիտում

Բաղդադյան. Սարգսյանի մրցաշարը նպաստում է ըմբշամարտի զարգացմանը


Լուսանկարը` Մեդիամաքս


Վանաձորում 22-րդ անգամ անցկացվում է Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն ու Աշխարհի Գավաթակիր Ստեփան Սարգսյանին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը:

Մասնակցում են 5 երկրների մոտ 100 ըմբիշներ: Մրցաշարի ընթացքի ու կազմակերպման մասին խոսել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը:

 

Ստեփան Սարգսյանի մրցաշարը  նորից կայացավ, լավ ըմբիշներ են մասնակցում, այս անգամ քիչ թիմեր են եկել, բայց որակը բարձր է:

 

Ռուսաստանի հավաքականն է 2-3-րդ համարներով ներկայացել, Հյուսիսային Օսեթիան առանձին թիմով է, մեր հարեւան Վրաստանը 30 հոգանոց պատվիրակությամբ է մասնակցում, Բուլղարիայից ու Ուկրաինայից էլ հյուրեր ունենք:

 

Հետաքրքիր գոտեմարտերի ենք ականատես լինում, մեր ազատ ոճի զարգացման համար է անցկացվում այն, որ երիտասարդները տեսնեն, ավելի ձգտեն, գումարային պարգեւներ էլ կան, դա մեծ խթան է, կարող են իրենց աշխատանքով գումար վաստակել:

 

Վանաձորում է անցկացնում, քանի որ Ստեփան Սարգսյանն այստեղ է ծնվել, Երեւանում էլ է մրցաշարը լավ անցնում, սակայն նրա հարազատ քաղաքում իսկական տոնի է վերածվում: Սարգսյանի սպորտային բոլոր ընկերները հավաքվում են այստեղ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին