Ապրիլ 25, 2024
exclusive
19745 դիտում

Հայտնի են Սարգսյանի մրցաշարի 1-ին օրվա մեդալակիրները


Լուսանկարը` Մեդիամաքս


Վանաձորում կայացել է Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն ու Աշխարհի Գավաթակիր Ստեփան Սարգսյանին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի 22-րդ միջազգային մրցաշարը:

Բացման արարողությունից հետո մի քանի օր առաջ 55-ամյակը նշած Սարգսյանը սպորտի վաստակավոր վարպետի կոչումներ է շնորհել պատանեկան ԱԱ-ի արծաթե մեդալակիր Հովհաննես Մաղաքյանին, ԱԱ-ի ու Եվրոպայի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանին ու ԱԱ-ի բրոնզե ու Եվրոպայի արծաթե մեդալակիր Կարեն Զուրաբյանին:

 

Այնուհետեւ գորգ են դուրս եկել 4 քաշային կարգերի ըմբիշները:

 

57 կգ քաշային կարգում հաղթողի կոչումը նվաճել է Գարիկ Բարսեղյանը, նա ուժեղ է եղել Սամվել Հակոբյանից:

 

 

Թեժ պայքար է ծավալվել մինչեւ 65 կգ քաշայինների եզրափակչում: Գոտեմարտի հենց սկզբից ռուս Ռազամբեկ Ժամալովը նախաձեռնությունն իր ձեռքն է վերցրել, թեեւ Վալոդյա Ֆրանգուլյանը փորձել է կրճատել հաշվի տարբերությունը, սակայն զիջել է 6:10 հաշվով ու արծաթե մեդալ նվաճել:

 

Ավթանդիլ Կենտչաձեն 74 կգ քաշային կարգում առանց դժվարության 14:3 հաշվով հաղթել է Վարուժան Կաջոյանին: Իսկ 97 կգ քաշային կարգի հաղթողը ռուս Զնաուռ Կոչիեւն է, նրա մրցակիցը՝ իր հայրենակից Գեորգի Գոգաեւը, վնասվածք է ստացել ու չի ավարտել գոտեմարտը:

 

Մրցաշարին մասնակցում են ըմբիշներ 5 երկրներից՝ Հայաստան, Ռուսաստան, Վրաստան, Ուկրաինա, Բուլղարիա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին