Ապրիլ 26, 2024
exclusive
20362 դիտում

Բաբալարյան. 4 մեդալը բանակայինների ԱԱ-ում վատ արդյունք չէ


Լուսանկարը` milsport.one

Լուսանկարը` milsport.one

Լուսանկարը` milsport.one

Լուսանկարը` milsport.one


Լիտվայի Կլայպեդա քաղաքում կայացած բանակայինների Աշխարհի առաջնությունում հայ հունահռոմեական ոճի ըմբիշները 4 մեդալ են նվաճել:

Հաղթող է դարձել Կարեն Ասլանյանը (66 կգ), Արմեն Հակոբյանը (71 կգ) եւ Էդգար Խաչատրյանը (130 կգ) արծաթե մեդալներ են նվաճել, իսկ Ռաֆիկ Մանուկյանը (80 կգ)՝ բրոնզե:

Mediamax Sport-ին Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանն ասել է, որ ընդհանուր առմամբ գոհ է ԱԱ-ում ունեցած ելույթներից:

«Իհարկե, կարող էինք ավելի լավ մասնակցել, սակայն այսպես ստացվեց: Կարենը հիանալի գոտեմարտեր անցկացրեց ու ոսկե մեդալ նվաճեց: Էդգարը ծանր քաշային կարգում է հանդես գալիս, սակայն ընդամենը 111 կգ է, նա շատ թեթեւ էր մրցակիցներից, այդ պատճառով էլ եզրափակչում զիջեց: Արմենի համար դա առաջին ելույթն էր մեծահասակների մրցումներում, ու արծաթ եղավ: Ռաֆիկն էլ կարող էր եզրափակիչ անցնել»,- նշել է մարզիչը:

Հոկտեմբերի 17-18-ը երիտասարդ ըմբիշները հանդես են գալու Հարություն Խաչատրյանին նվիրված մրցաշարում, իսկ նոյեմբերին՝ Իրանի մրցաշարում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին