Ապրիլ 23, 2024
17695 դիտում

Հունահռոմեական ըմբիշները 4 մեդալ են նվաճել բանակայինների ԱԱ-ում


Լուսանկարը` unitedworldwrestling.org

Լուսանկարը` Մեդիամաքս


Լիտվայի Կլայպեդա քաղաքում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի բանակայինների Աշխարհի առաջնությունը:

Այսօր գերծանր քաշային կարգում Էդգար Խաչատրյանը հաղթահարել է բոլոր մրցակիցների արգելքն ու անցել եզրափակիչ: Նա զիջել է լիտվացի Մանտասու Կնիստաուտասին ու արծաթե մեդալ նվաճել:

 

Բրոնզե մեդալակիր է դարձել Ռաֆայել Մանուկյանը (80 կգ), նա հաղթել է Ալի Շարիֆին (Իրան):

 

Երեկ Կարեն Ասլանյանը (66 կգ)  դարձել է ոսկե մեդալակիր, իսկ Արմեն Հակոբյանը (71 կգ)` կանգնել պատվոհարթակի 2-րդ աստիճանին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին