Ապրիլ 19, 2024
3746 դիտում

Արթուր Ալեքսանյանը կպայքարի ԱԱ-ի 3-րդ ոսկե մեդալի համար


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Փարիզում ընթացող Աշխարհի առաջնությունում առաջին մրցութային օրը Աշխարհի կրկնակի ու Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հասել է եզրափակիչ:

Այս տարվա Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ նվաճելուց մի քանի ամիս անց, հունահռոմեական ոճի ըմբիշը կրկին վերգտել է իրեն ու վստահ հաղթանակներ տարել:

Նա 98 կգ քաշային կարգում 1/16 եզրափակչում 3:1 առավելության է հասել Սեյեդմոստաֆա Սալեհիզադեհի (Իրան) նկատմամբ, ապա 10:1 հաշվով ուժեղ եղել ԱՄՆ-ն ներկայացնող Թրեսյի Հանկոկից:

1/4  եզրափակչում Ալեքսանյանը հանդիպել է Ռեվազի Նադարեիշվիլիի (Վրաստան) հետ, որի հետ այս տարի Թբիլիսիի Գրան Պրիում միջադեպ էր տեղի ունեցել: Նրան  հայ ըմբիշը ոչ մի հնարավորություն չի տվել ու 6:2 հաշվով վրեժխնդիր է եղել թբիլիսյան պարտության համար:

Կիսաեզրափակում Ալեքսանյանը մրցել է Ռուստամ Ասակալովի (Ուզկեկստան) հետ: Նա մեկ րոպեից էլ պակաս ժամանակում գեղեցիկ գլորումների արդյունքում հաղթել է 8:0 հաշվով ու մտել եզրափակիչ, որտեղ կպայքարի իր 3-րդ ոսկե մեդալի համար:

Կարապետ Չալյանը  մինչեւ 75 կգ քաշային կարգում 2 հաղթանակ է  տարել ու հասել մինչեւ 1/4 եզրափակիչ, որտեղ պարտություն է կրել: Նա հնարավորություն է ստացել պայքարել բրոնզե մեդալի համար ու սփոփիչ գոտեմարտից է սկսելու պայքարը: Եզրափակիչները սկսվելու են Երեւանի ժամանակով 21:00-ին:

Վարշամ Բորանյանն (71 կգ) ու Արթուր Շահինյանը (85 կգ) պայքարը լքել են 1/16 եզրափակչից:



Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին