Ապրիլ 25, 2024
6761 դիտում

Փարիզի ԱԱ-ում այսօր պայքարը սկսում են 4 հունահռոմեականներ


Լուսանկարը` Մեդիամաքս


Այսօր Փարիզում մեկնարկում է ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը: Առաջինը պայքարի մեջ են մտնելու հունահռոմեական ոճի ըմբիշները:

Մրցութային առաջին օրը հանդես են գալու 4 քաշային ըմբիշներ: Վարշամ Բորանյանը (71 կգ) 1/16 եզրափակչում ուժերն է չափելու եգիպտացի Իբրահիմ Ղանեմի հետ: Նույն փուլում Կարապետ Չալյանը մինչեւ 75 կգ քաշային կարգում հանդիպելու է Յուրիսանդի Ռիոսի (Կուբա) հետ:

Արթուր Շահինյանը (85 կգ) որակավորման փուլից է սկսելու պայքարն ու մրցելու է Ջեյու Պարկի (Կորեա), իսկ Արթուր Ալեքսանյանը (98 կգ) 1/16 եզրափակչում ուժերն է  չափելու իրանցի Սեյեդմոստաֆա Սալեհիզադեհի հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին