Ապրիլ 24, 2024
4250 դիտում

Հունահռոմեական ոճի ըմբիշներն արդեն Փարիզում են


Լուսանկարը` Facebook


Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն արդեն Փարիզում է, որտեղ օգոստոսի 21-ից հանդես է գալու Աշխարհի առաջնությունում:

Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ ելույթ են ունենալու Վազգեն Խաչատրյանը (59 կգ), Կարեն Ասլանյանը (66 կգ), Վարշամ Բորանյանը (71 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ), Մաքսիմ Մանուկյանը (80 կգ), Արթուր Շահինյանը (85 կգ) եւ Արթուր Ալեքսանյանը (98 կգ):

 

Հայաստանը ներկայացուցիչ չի ունենալու միայն գերծանր քաշային կարգում:

 

ԱԱ-ում առաջինը հանդես են գալու մինչեւ 71,75, 85 ու 98 կգ քաշային ըմբիշները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին